Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Forbes-ը կազմել է Ռուսաստանի 200 խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշը. «Տաշիր»-ը 34-րդն է
15/10/2017 12:54
Կիսվել

Forbes-ը կազմել է Ռուսաստանի 200 խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշը. «Տաշիր»-ը 34-րդն է

Forbes պարբերականի ռուսական գործակալությունը կազմել և հրապարակել է Ռուսաստանի 200 խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշը: Այստեղ ընդգրկված ընկերությունների համախառն հասույթը 2016 թվականի արդյունքներով աճել է 4.9%-ով և կազմել շուրջ 32.2 տրիլիոն ռուբլի: Ընկերությունների միջին տարիքը 21 է, իսկ աշխատակիցների ընդհանուր թվաքանակը՝ 3.3 մլն մարդ:

Ռուսաստանի 200 խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշը գլխավորում է «Лукойл» ընկերությունը, որը 2016 թվականի արդյունքներով ապահովել է 4,743 տրիլիոն ռուբլու հասույթ: Ընկերությունում աշխատում է շուրջ 105.5 հազար մարդ:

Ռուսական խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշի երկրորդ հորիզոնականում «Магнит» ընկերությունն է, որի տարեկան հասույթը կազմել է 1,074 տրիլիոն ռուբլի: Երրորդ հորիզոնականում «X5 Retail Group»-ն է՝ 1,033 տրիլիոն ռուբլի տարեկան հասույթով: Առաջին հնգյակում հայտնվել են նաև «Сургутнефтегаз» ընկերությունը (1,005 տրիլիոն ռուբլի) և «Мегаполис» ընկերությունների խումբը (638 մլրդ ռուբլի):

«VEON» խումբը, որը Beeline բրենդի ներքո ծառայություններ է մատուցում նաև Հայաստանում, վարկանիշի 6-րդ հորիզոնականում է՝ 593,5 մլրդ ռուբլի տարեկան հասույթով: 7-րդ հորիզոնականում «Татнефть» ընկերությունն է (580,1 մլրդ ռուբլի), 8-րդում՝ «Норильский никель»-ը՝ 544,3 մլրդ ռուբլի: 9-րդ և 10-րդ հորիզոնականներում համապատասխանաբար «Новатэк» (537,3 մլրդ ռուբլի) և «US RUSAL» (533,5 մլրդ ռուբլի) ընկերություններն են:

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «ՏԱՇԻՐ ԳՐՈՒՊ»-ը Ռուսաստանի խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշում 34-րդն է: 2016 թվականի արդյունքներով ընկերության հասույթը կազմել է 195 մլրդ ռուբլի: «Տաշիր» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1990-ական թվականներին և ներդրումային ծրագրեր է իրականացնում շինարարության, էներգետիկայի և անշարժ գույքի ոլորտներում: Աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 45 հազար մարդ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52