OIL:  BRENT - 62.35-0.59% WTI - 56.51-0.07%
COMEX:  GOLD - 1279.70-1.30% SILVER - 16.96-2.36%
COMEX:  PLATINUM - 929.30 -2.38%
LME:  ALUMINIUM - 2082.00-0.64% COPPER - 6785.00+0.22%
LME:  NICKEL - 11550.00+0.26% TIN - 19425.00-0.15%
LME:  LEAD - 2438.00+0.74% ZINC - 3165.00+0.21%
FOREX:  USD/JPY - 112.56+0.50% EUR/GBP - 0.8860-0.28%
FOREX:  EUR/USD - 1.1737+0.02% GBP/USD - 1.3248+0.30%
STOCKS RUS:  MICEX - 2130.39-0.07% RTSI - 1129.16 -0.20%
STOCKS US: DOW JONES - 23430.33+0.31% NASDAQ - 6790.72+0.12%
STOCKS US: S&P 500 - 2582.14 +0.13%
STOCKS JAPAN:  NIKKEI - 22416.48 +0.70% TOPIX - 1771.13 +0.65%
STOCKS CHINA:  HANG SENG - 29818.07 +1.91% SSEC - 3410.50 +0.53%
STOCKS EUR:  FTSE100 - 7389.46+0.12% CAC40 - 5340.45+0.40%
STOCKS EUR:  DAX - 13058.66+0.50%
21/11/2017  CBA:  USD - 483.66 AMD -1.12 GBP - 640.22 AMD -3.23
21/11/2017  CBA:  EURO - 567.24 AMD -4.56
21/11/2017  CBA:  GOLD - 20000.45 AMD -17.48 SILVER - 266.61 AMD +0.32
21/11/2017  CBA:  PLATINUM - 14539.28 AMD -64.84
17/05/2016  NASDAQ OMX ARMENIA:   USD/AVG - 477.75 AMD -2.70
Էլեկտրամոբիլների ներմուծումը Հայաստան ավելացել է ավելի քան 5 անգամ
08/11/2017 11:36

Էլեկտրամոբիլների ներմուծումը Հայաստան ավելացել է ավելի քան 5 անգամ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ մեկ ամիս առաջ համապատասխան մարմիններին հանձնարարեց ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը: Սա կարելի է ինչ-որ առումով աննախադեպ քայլ համարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ զարգացած երկրներում անգամ նման որոշում դեռ չկա: «Արմենպրես»-ը, գնալով վարչապետի հանձնարարականի հետքերով, փորձել է պարզել, թե էլեկտրական շարժիչով մեքենաները ինչպիսի՞ պահանջարկ ունեն Հայաստանում, որքանո՞վ են հայ վարորդները նախընտրում էլեկտրամոբիլները ներքին այրման շարժիչով մեքենաներից, և ի՞նչ հետևանքներ կունենա դրանց ներմուծման վրա հարկերից ազատելու հնարավոր որոշումը:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նախորդ տարիներին էլեկտրամոբիլները Հայաստանում այդքան էլ մեծ պահանջարկ չեն ունեցել, սակայն այս տարի դրանց ներմուծման էական աճ է արձանագրվել, ինչը վկայում է այն մասին, որ հայ վարորդների մոտ էլեկտրոմոբիլների նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը հարկերից ազատելու որոշումը կարող է նպաստել դրանց ներկրման տեմպերի էական աճին:

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2016թ. երրորդ երկրներից ՀՀ է ներմուծվել 5 էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, իսկ 2017-ի 9 ամիսներին` 28: Այսինքն, նախորդ տարվա համեմատ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը ավելի քան 5 անգամ ավելացել է: ՊԵԿ-ից նաև հայտնեցին, որ երրորդ երկրներից ՀՀ բերված էլեկտրական շարժիչով մեքենաները հիմնականում ներկրվել են Չինաստանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից: ԵԱՏՄ երկրներից ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկատվությանը ՊԵԿ-ը չի տիրապետում, որովհետև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի ներսում բեռնափոխադրումներ կամ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար մաքսային որևէ գործառնություն չի իրականացվում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2017թ. սեպտեմբերի 10-ի դրությամբ Ճանապարհային ոստիկանությունում գրանցվել (հաշվառվել ) է 12 էլեկտրամոբիլ, որոնցից մեկը՝ ZERO FX ZF 6.5 մակնիշի մոտոցիկլ է, վեցը՝ NISSAN LEAF, երեքը՝ TESLA MIDEL, իսկ երկուսը՝ EAGLE EG 6158K10 մակնիշի մեքենաներ են։ Թվարկված էլեկտրամոբիլներից մեկը գրանցվել է 2013 թ., մեկը՝ 2014թ., չորսը՝ 2016թ., իսկ մնացած վեցը՝ 2017 թ.։

Էլեկտրամոբիլների առավելությունների և թերությունների, դրանց ներմուծումը հարկերից ազատելու վարչապետի հանձնարարականի և այդ հանձնարարականը կյանքի կոչելու դեպքում հնարավոր զարգացումների մասին «Արմենպրես»-ը զրուցել է նաև ավտոլրագրող Վահե Մակարյանի հետ: «Որոշումը դրական եմ գնահատում, անգամ՝ ուշացած, թեպետ՝ Հայաստանի նման զարգացող երկրի դեպքում, երբ անգամ աշխարհի շատ զարգացած երկրներ դեռ նման օրենքներ չուեն: Կարծում եմ՝ շատ տեղին որոշում կլինի։ Մնում է՝ ժամանակին և օպտիմալ ձևով կյանքի կոչվի։ Վարչապետը մեկամսյա ժամկետ էր սահմանել, ինչն արդեն լրանում է, այնպես որ, ժամանակն է արդեն հստակ քայլերը տեսնելու»,- ասում է Մակարյանը։

Խոսելով էլեկտրամոբիլների առավելությունների մասին՝ նա նշում է, որ էլեկտրական շարժիչով ավտոմեքենան բացարձակապես որևէ վնաս չի հասցնում բնությանը։ Այս առումով համեմատության եզր անգամ չկա ներքին այրման շարժիչով մեքենաների հետ։ Սա նրանց գլխավոր առավելությունն է, որ չունեն թունավոր արտանետումներ։ Ինչ վերաբերում է խնայողությանը, ապա տարբեր հաշվարկներով այս մեքենաները նույն հզորությամբ բենզինով կամ դիզվառելիքով աշխատող մեքենաներից միջինը 3-5 անգամ ավելի խնայող են։ Սա, իհարկե, կախված է նրանից, թե որքան արժե կոնկրետ երկրում մեկ լիտր բենզինն ու մեկ կիլովատ էլեկտրաէներգիան։ Մեքենայի` գազով աշխատելու դեպքում այդ տարբերությունն, իհարկե, կրճատվում է։

«Բայց էլեկտրական շարժիչով մեքենաներն իրենց որոշակի մինուսներն էլ ունեն, որոնց մի մասը ժամանակավոր է, մի մասը բխում է դրանց կառուցվածքային առանձնահատկությունից։ Նախ էլեկտրամոբիլների համար չկան արագ լիցքավորման կայաններ մեր երկրում, միայն թանկարժեք ամերիկյան Tesla-ների համար կա մեկ-երկու կայան, որոնք նախ բավարար չեն, և հետո բոլորը չէ, որ ի վիճակի են Tesla ներմուծել։ Այլ՝ ավելի մատչելի էլեկտրամոբիլներ էլ կան, օրինակ՝ Nissan Leaf, Chevrolet Volt, որոնք կարծում եմ՝ կամաց-կամաց կսկսեն հայտնվել մեր փողոցներում։ Մյուս թերությունն էլ այն է, որ արագ ընթացքի սիրահարները չեն կարող բավարարել իրենց ցանկությունները էլեկտրամոբիլների ղեկին, որքան էլ նրանց հզորությունը մեծ լինի. ներքին այրման շարժիչով մեքենայի՝ վարորդին պարգևած զգացողություններն ու էֆեկտն այլ է։ Էլեկտրամոբիլները նաև անաղմուկ են, տրոլեյբուսների պես են աշխատում, ինչը նաև ունի որոշակի անվտանգության խնդիր հատկապես հետիոտների համար։ Բայց կարծում եմ՝ սրանք լուծելի հարցեր են, մեր հասարակությունն էլ կարող է ժամանակի ընթացքում հարմարվել՝ կենտրոնանալով ավելի շատ այս մեքենաների առավելությունների վրա»,- ասաց Մակարյանը։

Նա նաև կարծիք հայտնեց, որ մեր հասարակությունն այսօր գնալով ավելի ու ավելի է հակվում խնայող, էքսպլուատացիոն առումով քիչ ծախսատար մեքենաներ վարելուն։ Իսկ էլեկտրական շարժիչով մեքենան հենց այն է, ինչին ձգտում են այդպիսի մտածողություն ունեցող, ժամանակակից վարորդները, որոնց համար կարևոր է ոչ թե ձևն ու շքեղությունը, այլ խնայող ու մաքուր փոխադրամիջոց ունենալը։ «Ինձ համար ամենաօպտիմալ լուծումն այն կլինի, որ առհասարակ վերացվեն էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսազերծման համար նախատեսվող վճարները կամ առնվազն հասցվեն շատ չնչին ու սիմվոլիկ գումարի։ Այսօր դրսից ավտոմեքենա ներմուծողները մշտապես դժգոհում են մաքսազերծման բարձր տոկոսադրույքներից, և այս փոփոխությունը կարող է առաջին խթանող հանգամանքը լինել էլեկտրամոբիլների ներմուծման հարցում։ Կարևոր է նաև արդեն երկրի ներսում որոշակի արտոնությունների սահմանումը, այդ թվում՝ գույքահարկից ազատում կամ վճարի կտրուկ նվազեցում, տեխզննման, ԱՊՊԱ-ի վճարների հարցում արտոնություններ և ոչ միայն։ Ի վերջո, էլեկտրամոբիլ վարող քաղաքացին պետք է զգա իր առավելությունը.․նա չի վնասում բնությունը իր մեքենայով, ուստի արժի, որ նրան էլ չվնասի և օգուտ տա պետությունը»,- եզրափակեց Վահե Մակարյանը։

Շանթ Խլղաթյան

Beeline Հայաստան - Հեռահաղորդակցական ծառայություններ ձեր բիզնեսի համար:
Լրահոս
Արտարժույթ
08:29 21/11 Առք Վաճառք
AMD / USD 482.50 485.00
AMD / EUR 565.00 569.00
AMD / RUR 8.11 8.21
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
21/11/2017
Դոլար / Դրամ
483.66
-1.12
Եվրո / Դրամ
567.24
-4.56
Ռուբլի / Դրամ
8.15
-0.04
Ֆունտ / Դրամ
640.22
-3.23
ԿԲ Մետաղներ
21/11/2017
դրամ / գրամ
Ոսկի
20000.45
-17.48
Արծաթ
266.61
+0.32
Պլատին
14539.28
-64.84
Forex
08:29 21/11
EUR/USD
1.1737
+0.02%
GBP/USD
1.3248
+0.30%
USD/JPY
112.56
+0.50%
EUR/GBP
0.8860
-0.28%
Նավթ
08:29 21/11
դոլար / բարել
Brent
62.35
-0.59%
Light Sweet
56.51
-0.07%
Comex
08:29 21/11
$ / տր. ունց.
Ոսկի
1279.70
-1.30%
Արծաթ
16.96
-2.36%
Պլատին
929.30
-2.38%
LME / 3M
08:29 21/11
դոլար / տոննա
Ալյումին
2082.00
-0.64%
Պղինձ
6785.00
+0.22%
Նիկել
11550.00
+0.26%
Անագ
19425.00
-0.15%
Կապար
2438.00
+0.74%
Ցինկ
3165.00
+0.21%
Մոլիբդեն
16000.00
+0.00%
Կոբալտ
61000.00
-0.41%
Ինդեքսներ
08:29 21/11
կետ
Dow Jones
23430.33
+0.31%
S&P 500
2582.14
+0.13%
NASDAQ
6790.72
+0.12%
FTSE
7389.46
+0.12%
CAC 40
5340.45
+0.40%
DAX
13058.66
+0.50%
RTSI
1129.16
-0.20%
Micex
2130.39
-0.07%
Nikkei
22416.48
+0.70%
Topix
1771.13
+0.65%
Hang Seng
29818.07
+1.91%
SSEC
3410.50
+0.53%
ԿԲ Տոկոսադրույքներ
21/11/2017
Վերաֆին.
6.00
+0.00
Լոմբ. ռեպո
7.50
+0.00
Միջ. ներգր.
4.50
+0.00
Մակրոտնտեսական
09/2017
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+5.1%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
1,185.15
+11.9%
Արտ. 1
Արտահանում
1,546.7
+19.1%
Ներմ. 1
Ներմուծում
2,820.8
+23.2%
ՍԳԻ
Սպառողական գների ինդեքս
+0.6%
Մջն. Աշխ. 2
Միջին Աշխատավարձ
189,928
+2.4%
Ծառ. 3
Ծառայությունների Ծավալ
1,041.57
+12.8%
Շին. 3
Շինարարության ծավալ
220,316.6
-6.4%
1 - միլիոն դոլար, 2 - դրամ, 3 - միլիարդ դրամ