Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017-ի վեց ամիսներին վերջին 4 տարիների կտրվածքով ամենաբարձրն է
09/11/2017 17:11
Կիսվել

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017-ի վեց ամիսներին վերջին 4 տարիների կտրվածքով ամենաբարձրն է

Հայաստանի Համախառն ներքին արդյունքն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.9 տոկոսով: Վերջին չորս տարիների կտրվածքով այս ցուցանիշն ամենաբարձրն է. 2014թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել էր 2.5 տոկոսով, 2015 թվականին`4 տոկոսով, իսկ 2016թ.`3.5 տոկոսով:

Արդյունաբերության ավելացված արժեքը կայուն աճ է գրանցել 2014-ից հետո: Այս տարվա առաջին կիսամյակում այն աճել է 7.7 տոկոսով, 2016-ին աճը վեց ամսվա համար կազմել է 5.8 տոկոս, 2015-ին՝ 4.6 տոկոս, այն դեպքում, երբ 2014-ին ցուցանիշը բացասական է եղել՝ -1.7 տոկոս:

Մակրոտնտեսական ցուցանիշների համեմատական վերլուծությունը փաստում է, որ այս տարվա ինն ամիսների տնտեսական ակտիվության աճը ևս ամենաբարձրն է վերջին չորս տարիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես, տնտեսական ակտիվությունը 2017-ի ինն ամիսներին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.1 տոկոսով, այն դեպքում, երբ 2016-ի ցուցանիշը 1.6 տոկոս էր: 2014-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել էր 4.8 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017-ի ինն ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 11.9 տոկոսով, այս ցուցանիշը շուրջ 6 անգամ ավելի է 2014-ին արձանագրված ցուցանիշից: Ծառայությունների ծավալի մասով ևս կայուն աճ կա նախորդ տարիների համեմատ: Եթե 2014-ի ինն ամիսներին ծառայությունների ծավալը նախորդի համեմատ աճել էր 6.8, 2015-ին՝ 2.5, 2016-ին՝ 8.3 տոկոսով, ապա 2017-ի հունվար-սեպտեմբերին աճը կազմել է 12.8 տոկոս:

Ներքին առևտրի շրջանառության աճի ցուցանիշը դրական է 2014-ի, 2016-ի և 2017-ի ինն ամիսներին, մինչդեռ 2015-ի նույն ժամանակահատվածում այն բացասական է եղել: Նշենք, որ 2017-ին աճը 12.5 տոկոս է, իսկ 2016-ին աճը եղել է 0.1 տոկոս:

Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա 2017-ի ինն ամիսներին աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 19.1 տոկոս: 2016-ի հունվար-սեպտեմբերին արտահանման ծավալներն աճել են 19.7 տոկոսով՝ ի համեմատ 2015-ի նույն ժամանակահատվածի:

Այս տարվա ինն ամիսներին ներմուծման ծավալները ևս ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 23.2 տոկոս:

2016-ին և 2015-ին, սակայն, նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ներմուծման անկում էր գրանցվել՝ համապատասխանաբար -0.4 և -26.6 տոկոսով: 2014-ի ինն ամիսներին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 4.6 տոկոս:

Մշակող արդյունաբերության ավելացված արժեքը 2017-ի ինն ամիսներին աճել է 11.2 տոկոսով, 2016-ի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 2.7 տոկոս, 2015-ի ինն ամիսներին ցուցանիշը բացասական է եղել՝ -3.2 տոկոս: 2014-ի նույն ժամանակահատվածում աճ է գրանցվել 2.8 տոկոսով: Ստացվում է, որ ընթացիկ տարվա ինն ամիսներին գրանցված աճը շուրջ 4 անգամ ավելի է 2014-ի ցուցանիշից:

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017-ի վեց ամիսներին վերջին 4 տարիների կտրվածքով ամենաբարձրն է

Դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը ևս աճել է: Մասնավորապես, այս տարվա ինն ամիսներին Հայաստան է եկել 1 միլիոն 172 հազար 402 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 21 տոկոսով: 2016 նշյալ ժամանակահատվածում աճը եղել է 3.6 տոկոս, 2015-ին՝ բացասական ցուցանիշ է արձանագրվել՝ -0.6 տոկոս, իսկ 2014-ին աճը կազմել է 13.6 տոկոս:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը վերջին մեկուկես տարում տնտեսական վիճակի ակնհայտ բարելավում է արձանագրում՝ նշելով, որ դրա մասին են խոսում ցուցանիշները. «Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները վերջին 1.5 տարվա ընթացքում ակնհայտ աճողական են։ Դա են վկայում ընթացիկ տարվա ինն ամիսների պաշտոնական տվյալները։ Այս կառավարության կողմից գործողության մեջ դրված ընդհանուր գործունեության 5-ամյա ու միջնաժամկետ ծախսերի ծրագրերն արդեն որոշակի արդյունք գրանցում են»:

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ այս տարվա ինն ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության 5.1 տոկոսանոց աճը իրական է դարձնում 2017 թվականին ծրագրված բյուջեի հիմքում դրված 3.2 տնտեսական աճի վերանայումը 4.3 տոկոսի։ «Հաշվի առնելով տարվա վերջին ներդրումային ու առևտրի հետ կախված սպասվող ակտիվությունը՝ միանգամայն իրականանալի է վերանայված աճը»,-հավելեց մեր զրուցակիցը։

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017-ի վեց ամիսներին վերջին 4 տարիների կտրվածքով ամենաբարձրն է

Արդյունաբերության հատվածում դինամիկ աճը վերջին 4 տարիներին, ըստ տնտեսագետի, ցույց է տալիս, որ տնտեսության հենակետային ոլորտը՝ արդյունաբերությունը, շարունակում է բարելավել իր դիրքը։

Անդրադառնալով արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներին՝ տնտեսագետը նկատեց, որ ներմուծման 23.2 տոկոսանոց աճն ունի իր նախադրյալները, որոնք բացատրության կարիք ունեն։ «Անցյալ տարվա պատկերն այնպիսին էր, որ ներմուծումը էապես կրճատվել էր, նույնիսկ բացասական էր ինն ամսվա տվյալներով։ Այս տարի ներմուծումը մեծապես ավելացել է, որը բացատրվում է միջանկյալ և, այսպես կոչված, ինվեստիցիոն կամ կապիտալ ապրանքների ներմուծման ծավալների էական ավելացմամբ, որը պայմանավորված է ներդրումային աշխուժությամբ»,-ասաց տնտեսագետը։ Նա նաև հավելեց, որ ներմուծվող սպառման ապրանքներում մեծացել է կենցաղային ապրանքների չափաբաժինը։ Ըստ տնտեսագետի՝ այդ ապրանքների մասով գների անկում կա, ինչն էլ պայմանավորել է պահանջարկի մեծացումը, հետևաբար ավելացել են նաև ներկրման ծավալները։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98