
Վահան Մարտիրոսյանը Շվեյցարիայում հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության քարտուղարին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում դեկտեմբերի 19-ին հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU, ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոյին:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՀՄՄ-ի միջև ձևավորված համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այն ավելի կընդլայնվի:
Վահան Մարտիրոսյանը կարևորել է որպես ՀՄՄ անդամ-պետություն Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը միության աշխատանքներին, մասնավորապես, բարձր մակարդակի մասնակցությունը առաջիկայում նախատեսվող միջոցառումներին:
Հանդիպմանը քննարկվել են նաև ոլորտի զարգացման հիմնախնդիրներին ու մարտահրավերներին առնչվող հարցեր:
Հայաստանը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է 1992 թվականից: