Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Հնդկական շուկան բաց է հայկական գինիների համար
27/12/2017 17:51
Կիսվել

Հնդկական շուկան բաց է հայկական գինիների համար

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Հնդկաստանում Հայաստանի դեսպանության հետ համատեղ մի շարք հեղինակավոր հնդիկ սոմելյեների, գինու գնորդների և խմբագիրների համար կազմակերպել է հայկական գինիների ներկայացման եռօրյա միջոցառումներ: Միջոցառումների շարքը մեկնարկել է միջազգային ճանաչում վայելող «Սոմելյե Ինդիա» ամսագրի խմբագրությունում:

Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչ Սյուզաննա Մկրտչյանը ներկայացրել է հայկական գինու պատմությունը, ավանդույթները, գինեգործության ժամանակակից տեխնոլոգիաները, հիմնադրամի գործունեությունը՝ տեղական գինիների արտահանման ծավալների ավելացման և աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ:

Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է հայ-հնդկական տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորություններին, մասնավորապես հայկական գինիների արտահանման տեսանկյունից՝ ընդգծելով, որ թեև շուկան բավականին բարդ է, սակայն հայկական գինիների՝ շուկա մուտք գործելու հնարավորությունը մեծ է:

Հաջորդիվ Հայաստանի դեսպանատանը կազմակերպվել է քննարկում և համտես Հնդկաստան գինի արտահանող և մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Հրավիրյալ մասնագետները, որոնց շարքում են «AccorHotels» հյուրանոցների ցանցի, «Fermentras» գինու և ալկոհոլային խմիչքների մարկետինգային և խորհրդատվական կազմակերպության, «TABUNI GVINO» խոշոր ներմուծող ընկերության ներկայացուցիչները, Հնդկաստանի գինու ակադեմիայի տնօրեն և փորձագետ Սուբհաշ Արորան և այլք, բարձր են գնահատել հայկական գինիներն ու նշել, որ հնդկական շուկան բաց է որակյալ, հարուստ համահոտային փնջով հագեցած, հնագույն պատմություն ու ավանդույթներ ունեցող հայկական գինիների համար:

Այցի երրորդ օրը հիմնադրամի ներկայացուցիչը Դելիի մի քանի լավագույն ռեստորաններում հանդիպումներ է ունեցել ռեստորանների սոմելյեների հետ, քննարկել հիմնական այցելուների առաջնային նախասիրությունները և հայկական գինիների համապատասխանությունn այդ նախասիրություններին:

———–

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն այսօրինակ միջոցառումների կազմակերպմամբ աջակցում է գինեգործական ընկերություններին՝ հայկական արտադրանքը միասնական հարթակում ներկայացնելու, դրանց ճանաչելիությունը բարձրացնելու, արտահանման ծավալները մեծացնելու նպատակով:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9