Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.25
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 73.87-1.64 WTI - 70.43-1.85
COMEX:  GOLD - 2691.70-0.41 SILVER - 31.43-1.13
COMEX:  PLATINUM - 978.30-1.97
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 152.63-0.09 EUR/GBP - 1.0718-0.58
FOREX:  EUR/USD - 1.0718-0.58 GBP/USD - 1.2921-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43988.99+0.59 NASDAQ - 19286.78+0.09
STOCKS US: S&P 500 - 5995.54+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39500.37+0.30 TOPIX - 2742.15-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 20728.19-1.07 SSEC - 3452.30-0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8072.39-0.84 CAC40 - 7338.67-1.17
STOCKS EUR:  DAX - 19215.48-0.76
08/11/2024  CBA:  USD - 387.37+0.14 GBP - 502.19+2.51
08/11/2024  CBA:  EURO - 417.58+1.15
08/11/2024  CBA:  GOLD - 33526.80+408.02 SILVER - 387.39-8.51
ՀԶՀ աջակցությամբ «FMD K&L Europe»-ը ընդլայնում է գործունեությունը դեպի Հայաստանի մարզեր
30/01/2018 11:22
Կիսվել

ՀԶՀ աջակցությամբ «FMD K&L Europe»-ը ընդլայնում է գործունեությունը դեպի Հայաստանի մարզեր

Աշխատակիցների նախաձեռնությամբ և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «FMD K&L Europe»-ը Հայաստանում ավելացնում է ներդրումները և ընդլայնում գործունեությունը դեպի մարզեր։ Ընկերությունը փնտրում է անգլերենի իմացությամբ բժշկական և բիոտեխնոլոգիական կրթությամբ երիտասարդ կադրերի։ Ծրագիրը նպատակ ունի մարզերում աշխատատեղեր ստեղծել և կազմակերպությունը համալրել բարձրորակ կադրերով։

«Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպան» Հայաստանում գործը մեկնարկել է 3 տարի առաջ՝ 3-հոգանոց անձնակազմով: Իրականացնելով մոտ 3 միլիոն դոլարի ներդրում՝ կազմակերպությունն արդեն ունի 150-ից ավելի աշխատակիցներ։ Այս տարի նպատակ ունեն կրկնապատկել մասնագետների թիվը՝ հասցնելով 300-ի։ «FMD K&L Europe»-ը (http://www.klserv.com/ ) պայմանագրային հիմունքներով աշխարհի խոշորագույն դեղագործական առաջատար ընկերություններին ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը «FMD K&L» համաշխարհային կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղն է։

ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի հետ հանդիպմանը «Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին տեղեկացրել է, որ առաջինը նպատակ ունեն գրասենյակներ բացել Կոտայքի մարզում։ «Հանդիպումներ ենք ունեցել Նոր Հաճնի և Հրազդանի քաղաքապետերի հետ, որոնք փորձելու են տրամադրել անվճար տարածքներ և գտնել անգլերենի իմացությամբ երիտասարդ կադրեր։ Մենք մեր ներդրումներով կապահովենք ինտերնետ կապ, տեխնիկա և կվերապատրաստենք կադրերին»,- նշել է «Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին։

«Նոր ներդրումների ներգրավումն ու հետսպասարկումը Հայաստանի կառավարության և հիմնադրամի առաջնահերթություններից են։ Մեր թիմը նույնպես կաջակցի տարածքի տրամադրման և հատկապես երիտասարդ կադրերի հավաքագրման գործին»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ 

Նշված երկու քաղաքներում ծրագիրը հաջողելու դեպքում ընկերությունը նպատակ ունի ընդլայնվել Հայաստանի այլ քաղաքներում ևս՝ դառնալով գիտելիքահեն աշխատատեղերի ստեղծման լավ օրինակ։ Թեկնածուները կարող են գրել anahit.gevorgyan@klconsultingservices.com էլ.հասցեին։

08/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.37
+0.14
Եվրո (EUR)
417.58
+1.15
Ռուբլի (RUR)
3.97
+0.02
Լարի (GEL)
142.21
+0.37
33526.80
+408.02
Արծաթ
387.39
-8.51