
Վահան Մարտիրոսյանը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵՄ ներկայացուցիչներին` Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։
Նախարարը ողջունել է հյուրերին` հույս հայտնելով, որ ընթացիկ ու դեռևս քննարկման փուլում գտնվող համագործակցության ծրագրերը բարեհաջող շարունակություն կունենան։
Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է «Խելացի քաղաքի» կոնցեպտի ներդրմամբ Երևանի երթևեկության բեռնաթափման և Հայաստանում տրանսպորտային միասնական համակարգի ծրագրերը։
Նախարարը նշել է, որ այս երկու նախագծերում էլ չափազանց կարևորում է ԵՄ աջակցությունը, քանի որ դրանք իրականացնելու համար ոչ միայն ռեսուրսները, այլև փորձն է շատ կարևոր։
Կողմերն անդրադարձել են նաև ճանապարհային անվտանգության խնդիրներին` քննարկելով համագործակցության շարունակականությունը նաև այս ուղղությամբ։
10:30 02/07 | Առք | Վաճառք |
AMD / USD | 405.00 | 409.00 |
AMD / EUR | 419.00 | 427.00 |
AMD / RUR | 7.15 | 7.50 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով