Տնտեսական

USD BUY - 385.50-0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 416.00-0.50 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 74.53-1.69 WTI - 70.30-1.93
COMEX:  GOLD - 2738.50+0.10 SILVER - 33.61-1.38
COMEX:  PLATINUM - 1021.40-1.58
LME:  ALUMINIUM - 2650.00+0.63 COPPER - 9507.00-0.79
LME:  NICKEL - 16295.00-0.13 TIN - 31135.00+0.74
LME:  LEAD - 2074.50+0.27 ZINC - 3174.50+1.18
FOREX:  USD/JPY - 151.74-0.36 EUR/GBP - 1.0821+0.31
FOREX:  EUR/USD - 1.0821+0.31 GBP/USD - 1.2962+0.30
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42374.36-0.33 NASDAQ - 18415.49+0.76
STOCKS US: S&P 500 - 5809.86+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 37913.92-0.60 TOPIX - 2618.32-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 20590.15+0.49 SSEC - 3299.70+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8269.38+0.13 CAC40 - 7503.28+0.08
STOCKS EUR:  DAX - 19443.00+0.34
25/10/2024  CBA:  USD - 387.25+0.11 GBP - 502.92+0.72
25/10/2024  CBA:  EURO - 419.20+1.13
25/10/2024  CBA:  GOLD - 34014.43-45.72 SILVER - 424.99-4.55
Վահան Մարտիրոսյանը ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել սպասարկման բարձր որակին
12/04/2018 18:06
Կիսվել

Վահան Մարտիրոսյանը ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել սպասարկման բարձր որակին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 12-ին հանդիպեց միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ։

Կարևորելով ճանապարհների սպասարկման բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը՝ Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց առավելագույն ուժեր ներդնել այդ աշխատանքներում, փոսային նորոգման ընթացիկ աշխատանքներից  բացի՝ ուշադրության կենտրոնում պահել ճանապարհամերձ հատվածների բարեկարգման, կանաչապատման և մաքրման գործընթացը։

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանին առանձին հանձնարարվեց ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ճանապարհային նշանների համապատասխանության ուսումնասիրություն կատարել, հայտնաբերված թերությունները շտկել։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև փոսային նորոգման աշխատանքների ընթացքում ակնհայտ թերացումներ թույլ տված ճանշիններին։ Նրանց խիստ նկատողություն կտրվի, իսկ նույն կերպ աշխատանքը շարունակելու դեպքում պայմանագիրը կլուծվի։

Ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարները նաև մի շարք խնդիրներ բարձրաձայնեցին։ Դրանք հիմնականում վերաբերում էին այն ճանապարհներին, որոնց ծածկն առավելապես քայքայված է և փոսային նորոգումներն այլևս արդյունավետ չեն։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հնարավորության սահմաններում առավել վնասված ճանապարհահատվածները կընդգրկվեն հիմնանորոգման ծրագրերում։

Ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տարածքային զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Նա կարևորեց առաջիկա շաբաթօրյակին ճանշինականների և համապատասխան տեխնիկայի ներգրավումը մաքրման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու գործում։ Ճանշինականները ցանկություն հայտնեցին նաև շաբաթօրյակի շրջանակներում իրենց ուժերով ծառատունկ իրականացնել։

25/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.25
+0.11
Եվրո (EUR)
419.20
+1.13
Ռուբլի (RUR)
4.01
+0.01
Լարի (GEL)
141.79
-0.15
34014.43
-45.72
Արծաթ
424.99
-4.55