Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վլադիմիր Պուտինը նշել է ԵԱՏՄ հարթակում արձանագրված հաջողությունները
14/05/2018 19:31
Կիսվել

Վլադիմիր Պուտինը նշել է ԵԱՏՄ հարթակում արձանագրված հաջողությունները

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստն աշխատանքները սկսում է բավականին հագեցած օրակարգով։ Նիստի բացմանը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախ` նա ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ևս մեկ անգամ շնորհավորելով  երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով, ապա նշեց, որ 2018-ին որպես ԵԱՏՄ նախագահող երկիր Ռուսաստանը առաջարկել է համատեղ աշխատանքի բազմակողմ ծրագիր։ «Առաջնահերթություններից են ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ ջանքերի մեծացումը, արդյունաբերական կապերի և համագործակցության զարգացումը, բացի այդ՝ անհրաժեշտ ենք համարում արժութային, ֆինանսական և դրամավարկային քաղաքականությունների սերտացումը, նոր արդյունավետ տրանսպորտային շղթաների ստեղծումը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասաց Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը նկատեց, որ հինգ երկրներին միավորող կառույցում մի շարք ուղղություններով արդեն իսկ արձանագրվում են մեծ ձեռքբերումներ։ «Աճում է ներքին առևտրաշրջանառությունը, ընդլայնվում է երրորդ երկրներ ապրանքների և ծառայությունների մատակարարումը, բարելավվում են արտահանման կառուցվածքները, ստեղծվում են նոր համատեղ ձեռնարկություններ, մեկնարկում են հեռանկարային նորարարական նախագծեր»,-հավելեց ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը լավ հնարավորություն է սերտ համագործակցություն հաստատել ատոմային և վերականգնվող էներգետիկայի, բնապահպանության, բժշկության, տուրիզմի, սպորտի ոլորտներում։ «Օգտակար կլիներ ավելի շատ ուշադրություն հատկացնել նաև սոցիալ-հումանիտար ուղղությանը»,-ասաց Պուտինը։

Նեղ կազմով նիստի օրակարգային հարցերից նա կարևորեց Մոլդովային՝ որպես դիտորդ-պետության կարգավիճակ տալու հարցը, որն այսօր իսկ հնարավոր է իրականացնել։

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն անդամ-պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ Բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, ինտեգրացիոն կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

Այսօր առավոտվանից ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի նախագահների հետ։ Ղազախստանի նախագահի հետ հանդիպում, ըստ օրակարգի, նախատեսված չէ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52