Տնտեսական

USD BUY - 391.50-0.50 USD SELL - 395.50-0.50
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 429.00-1.00
OIL:  BRENT - 86.30+0.96 WTI - 81.71+0.90
COMEX:  GOLD - 2215.40+0.78 SILVER - 24.80+0.94
COMEX:  PLATINUM - 912.00-0.55
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.36-0.20 EUR/GBP - 1.082-0.06
FOREX:  EUR/USD - 1.082-0.06 GBP/USD - 1.2627+0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.95+1.23
STOCKS US: DOW JONES - 39760.08+1.22 NASDAQ - 16399.52+0.51
STOCKS US: S&P 500 - 5248.49+0.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 40762.73+0.90 TOPIX - 2799.28+0.66
STOCKS CHINA:  HANG SENG - 16392.84-1.36 SSEC - 2993.14-1.26
STOCKS EUR:  FTSE100 - 7931.98+0.01 CAC40 - 8204.81+0.25
STOCKS EUR:  DAX - 18477.09+0.50
27/03/2024  CBA:  USD - 394.71-0.97 GBP - 498.56-2.21
27/03/2024  CBA:  EURO - 427.55-1.96
27/03/2024  CBA:  GOLD - 27662.14-28.54 SILVER - 315.03+1.26
Նիկոլ Փաշինյան. Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում – տեսանյութ
23/05/2018 00:26
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում – տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ հանքարդյունաբերության ոլորտում մի քանի հարյուր միլիոն դրամի վճարումներ չեն կատարվել. «Համապատասխան տեսչական մարմնին հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում, որովհետև բազմաթիվ ահազանգեր կան այդ հանքերի գործունեության հետ կապված՝ ՀՀ օրենսդրության և բնապահպանական կանոններին վերաբերվող: Դա չի նշանակում, որ Հայաստանում փակելու ենք հանքարդյունաբերության ոլորտը, սակայն հանքերի շահագործումը ներկա պայմաններով չպետք է թույլ տալ: Շահագործվող հանքերի գործունեությունը խստիվ պետք է համապատասխանեցվի բնապահպանական կանոններին և ՀՀ օրենսդրության պահպանմանը, միջազգային կանոնակարգերին: Եթե կլինեն ընկերություններ, որոնք չեն կարողանա այս շրջանակում գործել, իրավական պատասխանատվության խնդիր կդրվի»:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ առաջիկայում թույլտվություններ չեն տրվի նոր հետազոտությունների և հանքերի շահագործման համար, մինչև վերոնշված խնդիրները չլուծվեն: «Ընդերքի խելամիտ օգտագործումը նաև ազգային անվտանգության խնդիր է: Ստուգումներին կմասնակցեն բնապահպանական կազմակերպությունները և բնապահպանական թեմաներով գրող լրագրողները»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

27/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.71
-0.97
Եվրո (EUR)
427.55
-1.96
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.05
-0.51
27662.14
-28.54
Արծաթ
315.03
+1.26