Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 73.22-0.88 WTI - 70.13-0.69
COMEX:  GOLD - 2660.60-0.38 SILVER - 30.85-0.42
COMEX:  PLATINUM - 942.20+0.06
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 153.63-0.33 EUR/GBP - 1.0496-0.12
FOREX:  EUR/USD - 1.0496-0.12 GBP/USD - 1.2694+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43449.90-0.61 NASDAQ - 20109.06-0.32
STOCKS US: S&P 500 - 6050.61-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.71-0.72 TOPIX - 2719.87-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19864.55+0.83 SSEC - 3382.21+0.62
STOCKS EUR:  FTSE100 - 8195.20-0.81 CAC40 - 7365.70+0.12
STOCKS EUR:  DAX - 20246.37-0.33
18/12/2024  CBA:  USD - 394.62+0.03 GBP - 501.80+0.87
18/12/2024  CBA:  EURO - 414.27+0.38
18/12/2024  CBA:  GOLD - 33448.23-223.91 SILVER - 384.55-4.35
«Հայաստանի Հանրապետություն»․ Արցախում հացահատիկայինների բերքահավաքը շարունակվում է
06/06/2018 11:43
Կիսվել

«Հայաստանի Հանրապետություն»․ Արցախում հացահատիկայինների բերքահավաքը շարունակվում է

Հանրապետության ցածրադիր գոտիներում շարունակվում է հացահատիկայինների բերքահավաքը։ Չնայած տեղացող անձրևների պատճառով առաջացած դժվարություններին, գյուղնախարարության և շրջվարչակազմերի պատասխանատուների աջակցությամբ համայնքներում փորձում են հնարավորինս արդյունավետ օգտագործել ժամանակը և համակարգված իրականացնել հնձի կազմակերպման հետ կապված աշխատանքները, անկորուստ հավաքել աճեցրած բերքը։

Ըստ վիճակագրական տվյալների, հունիսի 4—ի դրությամբ Արցախում կատարվել է 2120 հեկտար հունձ։ Բերքահավաքը հիմնականում ընթանում է Քաշաթաղի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Հադրութի ցածրադիր գոտիներում։ Ընդ որում, այս օրերին բացառապես հունձն առաջ է տարվում գարու դաշտերում։ Նախնական տվյալներով՝ հեկտարից միջին հաշվով 22 ցենտներ հացահատիկ է ստացվում, իսկ առանձին տարածքներում հեկտարի բերքատվությունը 40 ցենտների է հասնում։ Արդեն հավաքվել է 4050 տոննա գարի։ Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի խոսքով, գյուղտեխնիկայի, մասնավորապես՝ կոմբայնների հետ կապված մտահոգություններ չկան և ժամանակին լուծվել է նաև բերքի մթերման խնդիրը։ Հրդեհներից խուսափելու նպատակով դաշտ են դուրս բերվել հակահրդեհային մեքենաներ, բոլոր համայնքներում շուրջօրյա հերթապահություն է սահմանված։ Առայժմ հնձին ներգրավված է մոտ 60 կոմբայն, այդ թվում՝ 14—ը Հայաստանից։ Իսկ երբ կսկսվի նաև ցորենի արտերի բերքահավաքը, ոլորտի պաշտոնյաների տեղեկացմամբ, հացահատիկահավաք կոմբայնների թիվը նախատեսվում է հասցնել 250—ի։

Բերքահավաքի աշխատանքների ընթացքը ներկայացվել է շրջվարչակազմերի ղեկավարների և մթերող կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ պետնախարար Արայիկ Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցությունում, որտեղ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Աշոտ Բախշիյանը հանդես է եկել համապատասխան տեղեկատվությամբ։ Հանդիպմանը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել հացահատիկի մթերման գների սահմանմանը։ Համաձայնություն է ձեռք բերվել հանրապետության տարածքում հիմնադրամի մթերման կետերում գարու ընդունման գինը սահմանել 87 դրամ, որի վճարման 50 տոկոսը կկատարվի հինգ օրում։ Իսկ հողի այն սեփականատերերը, «ովքեր կնախընտրեն հացահատիկը հանձնել հիմնադրամի՝ Երևանում գտնվող պահեստներին, յուրաքանչյուր կիլոգրամ գարու դիմաց կստանան 105 դրամ՝ վճարման նույն պայմանով»։ Պետնախարարը միաժամանակ հայտարարեց, թե Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող քաղաքացիներից հանրապետության տարածքում գարին կմթերվի ավելի բարձր՝ 95 դրամով, իսկ Երևանում՝ 113 դրամով։

Խորհրդակցության ժամանակ քննարկման առարկա էր նաև Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նկատմամբ իրավաբանական անձանց ու քաղաքացիների՝ պարտավորություններից շուրջ 400 մլն դրամի շրջանակում առաջացած տույժերի և տուգանքների հարցը։ Անդրադառնալով խնդրին, պետնախարար Ա. Հարությունյանն այդ կապակցությամբ ուշագրավ հայտարարություն արեց։ Նա նշեց, թե հարցի վերաբերյալ քննարկումներ են եղել կառավարությունում, և «իշխանությունների կողմից որոշում է կայացվել հունիսի 1—ից տույժերի և տուգանքների մասով կուտակված գումարը ամբողջությամբ ներել»,- գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։

18/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.62
+0.03
Եվրո (EUR)
414.27
+0.38
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.15
+0.59
33448.23
-223.91
Արծաթ
384.55
-4.35