Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՃԳՆԱԺԱՄ – ՓՈՔՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՂՎՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ
02/06/2009 18:21
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄ – ՓՈՔՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՂՎՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ

Երեւանում գործող բիզնես-կենտրոնները ճգնաժամի հետեւանքով ստիպված են որոշ գնային զեղչերի դիմել: «Բիզնես 24»-ի դիտարկումները ցույց տվեցին, որ զեղչերը միջինում կազմում են 20 տոկոս: Դրանք կիրառվում են ինչպես մշտական հաճախորդների հանդեպ` շարունակելու նրանց հետ համագործակցությունը, այնպես էլ նոր հաճախորդներ գրավելու նպատակով:

«Ցիտադել» բիզնես-կենտրոնի փոխտնօրեն Սարգիս Կարապետյանի խոսքով` այս կառույցը ճգնաժամի բացասական ազդեցությանը հիմնականում չի ենթարկվել: Մայրաքաղաքի կենտրոնական մասերում գործարար տարածքների տրամադրմամբ զբաղվող այս կենտրոնից դուրս են եկել մի շարք հիմնականում փոքր կազմակերպություններ, որոնք չեն կարողացել շարունակել վճարել իրենց զբաղեցրած տարածքների համար: Իրենց վարձակալած տարածքներում շարունակում են աշխատել հիմնականում ծրագրավորմամբ զբաղվող, ապահովագրական, աուդիտորական, խորհրդատվական ընկերությունները, բանկեր: Չնայած դրան` այստեղ տարածքներ զբաղեցրած ընկերությունները հաճախ են դիմում որոշակի զեղչերի կիրառման խնդրանքով: Ս. Կարապետյանի խոսքով` կենտրոնը որոշակի` մոտ 20 տոկոս զեղչեր կիրառում է, սակայն ավելին չի կարող, քանի որ իր մատուցած ծառայությունների ինքնարժեքը բավականին մեծ է: Բացի այդ` այս բիզնես-կենտրոնի վրա զգալի է եղել դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունների արդյունքը, քանի որ այս կառույցի ունեցած պայմանագրերը գործարարների հետ հիմնականում դրամային են: Ի դեպ, այստեղ 1 քմ տարածքի վարձակալության արժեքը միջինում 10 հազար դրամ է` ներառյալ ԱԱՀ-ն եւ կոմունալ վճարումները: Ինչ վերաբերում ընդհանրապես բիզնես-կենտրոնների միջեւ մրցակցությանը, ապա, Ս. Կարապետյանի խոսքով, այն դեռ զարգացած չէ, շատ նման կենտրոններ պարզապես դեռ կայացած չեն:

Հիմնականում էլիտար շենքերի կառուցմամբ եւ անշարժ գույքի շուկայում գործունեություն ծավալող «Բի ընդ էյջ» բիզնես-կենտրոնի գործերի կառավարիչ Գայանե Վահանյանը նշեց, որ ճգնաժամի ազդեցությունն իրենց գործունեության վրա ակնհայտ է. անշարժ գույքի շուկան լճացած է, գործարքները խիստ նվազել են: Այժմ վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույքի գների որոշակի զեղչեր կիրառվում են, սակայն այս կենտրոնը նույնպես մեծ զեղչերի դիմել չի կարող, քանի որ ծառայությունների ինքնարժեքը պարզապես շատ բարձր է, թանկ արժեն շինարարության կազմակերպումն ու իրականացումը: Ուստի այս կենտրոնը նախընտրում է դեռ որոշ ժամանակ սպասել, մինչեւ իրավիճակը շտկվի: Այս կենտրոնն իր հաճախորդներից ներգրավված կանխավճարներով է իրականացնում շինարարությունը, եւ այս պարագայում նաեւ անվստահություն կա հաճախորդների կողմից, թե արդյոք ճգնաժամի պայմաններում շինարարությունն ավարտին կհասցվի:

«Թեքեյան կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սեդա Խաչատուրյանը նշեց, որ իրենց կենտրոնի գործունեության վրա նույնպես առկա է ճգնաժամի ազդեցությունը: Այս կենտրոնը հիմնականում տրամադրում է տարածքներ տարբեր նպատակներով: Այս գործարքներն, ըստ նրա, կրում են նաեւ սեզոնային բնույթ: Այստեղ եւս գործում են զեղչեր, փորձ է արվում նոր մոտեցումներ ցուցաբերել:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90