Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Եկամտահարկի դրույքաչափը կարող է 2019 թ. հունվարի 1-ից սահմանվել 20%
24/08/2018 14:46
Կիսվել

Եկամտահարկի դրույքաչափը կարող է 2019 թ. հունվարի 1-ից սահմանվել 20%

Եկամտահարկի դրույքաչափի նվազեցումից հարկային կորուստներ կլինեն, սակայն դրանք կլրացվեն ստվերի կրճատման հաշվին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

«Եկամտահարկի դրույքաչափը կարող է 2019 թ. հունվարի 1-ից սահմանվել 20%: Դրա հետևանքով հարկային եկամուտների կորուստներ կունենանք, սակայն դրանք կլրացվեն հարկ վճարողների կողմից իրական աշխատավարձերի հայտարարագրման, բոլոր աշխատողների գրանցման և ստվերի կրճատման հաշվին: Սակայն այս հարցը դեռ քննարկման փուլում է»,- ասաց Մաշադյանը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներին ու տեղի ունեցած միջադեպերին, որտեղ նշվում էր, որ ՊԵԿ աշխատակիցները ՀԴՄ կտրոնների ստուգումներ իրականացնելիս անհիմն գործողություններ են իրականացրել:

«Երբ իմացանք, որ Արտաշատում ժողովրդի կողմից դժգոհություն կա, Կոմիտեի նախագահի հետ կարճ ժամանակում եղանք տեղում ու փորձեցինք հասկանալ` ինչն է խնդիրը: Ներկայացվեց, որ ՊԵԿ ստուգողների կողմից եղել է մի քանի գնում ու վերջին գնման ժամանակ, երբ մոլորության արդյունքում չի տրվել կտրոնը, այդ ժամանակ էլ կտրոն չտրամադրողը տուգանվել է: Քանի որ նոր ՀԴՄ-ներ են կիրառվում, որոնք ցույց են տալիս, թե երբ է կտրոն տրվել, տեսանք, որ նախորդ գնումներն էլ չեն արտացոլվել ՀԴՄ կտրոններում»,- ասաց ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալը:

Մաշադյանը չբացառեց նաև, որ կլինեն դեպքեր, երբ ՊԵԿ տեսուչը ջանասիրաբար կփորձի բացահայտել կտրոնների չտրամադրման դեպքերը, սակայն միայն առերևույթ խախտումների դեպքում:

«Խախտումը հնարավոր է արձանագրել միայն այն դեպքում, երբ ինքներս կկատարենք այդ գնումը: Եթե մեր դիմաց կանգնածին տալիս են կտրոն, մեզ` ոչ, չենք կարող արձանագրել խախտումը»,- նշեց նա:

Ռաֆիկ Մաշադյանը նշեց, որ իրենք ստուգումներ են իրականացնում միայն տարեկան 50 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ, իսկ դրանից պակաս շրջանառություն ունեցողներին խնդրեց ամբողջությամբ արտացոլել իրենց իրացման շրջանակը: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը նաև հարկատուներին խնդրեց` ՊԵԿ աշխատողների կողմից իրենց աշխատանքին անհիմն միջամտություն տեսնելու դեպքում անմիջապես դիմեն անձամբ իրեն:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88