Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.50+0.00
EUR BUY - 438.00+1.00 EUR SELL - 442.00+2.00
OIL:  BRENT - 63.60-0.27 WTI - 59.67-0.32
COMEX:  GOLD - 3995.00+0.37 SILVER - 47.79-0.15
COMEX:  PLATINUM - 1543.50-1.39
LME:  ALUMINIUM - 2844.50-0.19 COPPER - 10682.50-0.14
LME:  NICKEL - 15038.00+0.02 TIN - 35845.00+0.55
LME:  LEAD - 2031.50+0.57 ZINC - 3047.00+0.13
FOREX:  USD/JPY - 153.02-0.60 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3114+0.41
STOCKS RUS:  RTSI - 984.32-0.38
STOCKS US: DOW JONES - 46912.30-0.84 NASDAQ - 23053.99-1.90
STOCKS US: S&P 500 - 6720.32-1.12
STOCKS JAPAN:  NIKKEI - 50883.68+1.34 TOPIX - 3313.45+1.38
STOCKS CHINA:  HANG SENG - 26485.90+2.12 SSEC - 4007.76+0.97
STOCKS EUR:  FTSE100 - 9735.78-0.42 CAC40 - 7964.77-1.36
STOCKS EUR:  DAX - 23734.02-1.31
07/11/2025  CBA:  USD - 382.54+0.06 GBP - 501.4+1.12
07/11/2025  CBA:  EURO - 441.83+1.56
07/11/2025  CBA:  GOLD - 49030+233 SILVER - 598.77+13.31
Էներգետիկայի շաբաթ 2018. Հայաստանում կանցկացվի ներդրումային համաժողով
18/09/2018 11:44
Կիսվել

Էներգետիկայի շաբաթ 2018. Հայաստանում կանցկացվի ներդրումային համաժողով

Համաժողովը տեղի կունենա ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո. կներկայացվեն երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու համար նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև ծառացած մարտահրավերները: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից։

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ռեսուրսների զարգացումն ունի մեծ կարևորություն երկրի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու առումով: Միևնույն ժամանակ երկրում կա արևային, հիդրո, քամու և երկրաջերմային աղբյուրների հսկայական չօգտագործված ներուժ:

Համաժողովին կմասնակցեն ներդրողներ Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից,   ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից՝ տեղում ծանոթանալու ոլորտի ներդրումային հնարավորություններին:

«Էներգետիկայի շաբաթ  2018» ներդրումային համաժողովը կազմակերպվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) ու բրիտանական «Ինվեստ Ին Նեթվորք Լիմիթիդ» ընկերության (Invest In Network Limited) կողմից ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական աջակցությամբ:

Մանրամասները հասանելի են պաշտոնական կայքէջում https://armenergyweek.com/

07/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.54
+0.06
Եվրո (EUR)
441.83
+1.56
Ռուբլի (RUR)
4.7262
-0.0045
Լարի (GEL)
141.43
+0.03
49030
+233
Արծաթ
598.77
+13.31