
100 մլն դոլար՝ Երևանում նոր մարզադաշտի կառուցման համար. Արթուր Վանեցյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային մեծ մարզադաշտ կառուցելու նախագիծ է մշակում: Նոր մարզադաշտի կառուցումը կարող է արժենալ 100 մլն դոլար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Վերջինիս խոսքով` իր մեծագույն երազանքն է ազգային ստադիոն կառուցելը, որը կտեղավորի 33 հազար հանդիսական: Այժմ «Հրազդան» մարզադաշտը գրավադրված է, իսկ վերանորոգումը հսկայական ծախսեր կպահանջի:
Վանեցյանը փաստեց նաև, որ առաջիկայում Հայաստան աշխատանքի կհրավիրվի աշխարհահռչակ մանկապատանեկան ֆուտբոլի մասնագետ, ով կստանձնի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը, սակայն անուն չնշեց:
ՀՖՖ նախագահը շեշտեց նաև, որ առաջիկայում կվերաբացվի Բանակի կենտրոնական ակումբը: