Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
2018 թ 10 ամիսների ընթացքում Իրանից Հայաստան արտահանումն աճել է 48%-ով
04/12/2018 16:46
Կիսվել

2018 թ 10 ամիսների ընթացքում Իրանից Հայաստան արտահանումն աճել է 48%-ով

Վերջին տարիներին Իրանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիների վերաբերյալ շատ է խոսվել: Ինչպես հայ, այնպես էլ իրանցի փորձագետների մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում ընդգծվել է ինչպես երկու երկրների փոխշահավետ համագործակցության կարևորությունը, այնպես էլ ներկայացվել են այն ոլորտները, որտեղ կարող են Իրանն ու Հայաստանը արդյունավետ համագործակցել՝ մասնակից դարձնելով նաև այլ երկրների:

Չնայած այն հանգամանքին, որ 2015թ. կնքված միջուկային համաձայնությունից հետո Իրանի և Հայաստանի կառավարությունները հատկապես շեշտը դրել էին երկկողմ տնտեսական կապերի խորացման վրա, սակայն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ մի շարք գործոններով պայմանավորված երկու երկրներին այդպես էլ չհաջողվեց լավագույնս օգտվել միջուկային համաձայնությունից հետո ձևավորված բարենպաստ միջավայրից:

Եթե ուսումնասիրում ենք հետպատժամիջոցյան ժամանակաշրջանում Իրանի և Հարավային Կովկասի երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշները, ապա նկատելի է, որ Վրաստանի և Ադրբեջանի մասով որոշակի դրական դինամիկա է գրանցվել, չնայած, որ այդ դեպքում էլ Իրանի և Հայաստանի արձանագրած ցուցանիշը, թեև քիչ, սակայն ամենաբարձրն է եղել:

2017թ. Իրանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալի աճ է արձանագրվել՝ կազմելով 257 մլն. դոլար, որը 2016թ. համեմատ 27 տոկոսով ավել է:

Իրանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը 2017թ. կազմել է 157 մլն. դոլար. Իրանից Վրաստան արտահանումը կազմել է 91 մլն., իսկ Վրաստանից Իրան ներմուծումը՝ 66 մլն. դոլար:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան տնտեսական հարաբերություններին, ապա 2017թ. երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 263.5 մլն. դոլար, որը 2016թ. համեմատ ավել է եղել շուրջ 10 տոկոսով:

Իրանի առևտրի խթանման կազմակերպության տվյալներով՝ 2018թ. 10 ամիսների ընթացքում Իրանից Հայաստան արտահանումն աճել է 48 տոկոսով: Եթե 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Իրանից Հայաստան է արտահանվել 144 մլն. դոլարի ապրանք, ապա 2018թ. նույն ժամանակահատվածում այն կազմել է 212 մլն. դոլար: Ըստ իրանական կողմի կանխատեսումների՝ մինչև տարեվերջ Իրանից Հայաստան արտահանումը կկազմի շուրջ 250 մլն. դոլար:

Ինչ վերաբերում է խոշոր նախագծերի իրականացմանը, ապա Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀ հետ համատեղ նախագծեր իրականացնելու վերաբերյալ իրանական կողմից հնչել են ինչպես հստակ ուղերձներ, այնպես էլ կատարվել են որոշակի քայլեր. մասնավորապես մայիսի 19-ին ԻԻՀ նախագահն էներգետիկայի նախարարությանը հանձնարարել է իրականացնել Իրանի խորհրդարանի կողմից ս.թ. ապրիլին ընդունված «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման մասին» օրենքով նախատեսված գործողությունները:

Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն Համիդռեզա Էրաղին էլ հունիսի 24-ին, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում Իրանի, Հայաստանի և Վրաստանի համագործակցությանը, նշել է, որ իրանական կողմը նպատակ ունի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ-ից ստացված էլեկտրաէներգիայի մի մասը վաճառել Վրաստանին:     

Հեղափոխությունից հետո Իրանի և Հայաստանի ղեկավարների առաջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերին՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները համոզմունք հայտնեցին, որ ունեն քաղաքական կամք՝ զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները: Մասնավորապես Հասան Ռուհանին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է մասնավոր հատվածին խրախուսել՝ տնտեսական գործունեություն ծավալելու Հայաստանում, ինչպես նաև Իրանը պատրաստ է ինժեներական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել «Հյուսիս-հարավ» միջանցքի լիարժեք իրականացման գործին:

Այդ համատեքստւմ ՀՀ կառավարությունն էլ ընդգծել է, որ շարունակելու է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, այս անգամ սակայն առավել դժվարանցանելի տեղանքում՝ Սիսիանից մինչև Իրանի սահման. 360 մլն. դոլար արժողությամբ նոր նախագիծն իր մեջ ներառում է 3 կամուրջ և 1 թունել:

Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Կապանում անցկացված քարոզարշավի ընթացքում, առաջնահերթ համարելով Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը, նշել է, որ Եվրամիության ֆինանսավորմամբ նախատեսվում է վերակառուցել Իրանի հետ սահմանային մաքսակետը:

Իհարկե, եթե օբյեկտիվ գնահատենք իրավիճակը, ապա մերձավորարևելյան գործընթացներում Իրանի ներգրավվածությունը, ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, իրանական շուկայում առկա լարվածությունը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մասին կոնվենցիայի ընդունման շուրջ ԻԻՀ քաղաքական ուժերի տարաձայնությունները, Իրանի շուրջ առաջացած լարվածությունը բնականաբար բացասաբար են ազդում (ազդելու են) նաև հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման վրա: Սակայն չնայած վերոնշյալ խոչընդոտող հանգամանքներին՝ Իրանի և Եվրամիության (Ֆրանսիա, Գերմանիա) միջև տնտեսական համագործակցությունը դեռ շարունակվում է, ինչը հույս է ներշնչում, որ Իրան-ԱՄՆ լարվածությունը ԵՄ-ն կկարողանա պահել կառավարելիության մակարդակում:

Առաջիկա տարիներին, եթե մեզ հաջողվի հնարավորինս արագ արդիականացնել Իրանին և Վրաստանին կապող ենթակառուցվածքները, ապա Իրանի շուրջ իրավիճակի կայունացման պարագայում կարող ենք առևտրաշրջանառության ծավալների ավելի մեծ աճ ակնկալել, ոչ միայն ներմուծման, այլև արտահանման ուղղությամբ:

Արմեն Իսրայելյան

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58