
Ժամանակ․ Խաչատուր Սուքիասյանը մտադիր է մտնել նավթամթերքի շուկա
«Նավթամթերքի ներմուծման շուկայում առաջիկայում հնարավոր է նոր ընկերություն հայտնվի: ՍԻԼ ընկերության սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը նավթամթերքի պահեստարան է կառուցում և մտադիր է այն ավարտելուց հետո մտնել նավթամթերքի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ առևտրի շուկա:
Բենզինի և դիզվառելիքի վերջին էժանացումները կարող են կապված լինել հենց այս հանգամանքի հետ. վառելիքի շուկայի խաղացողներն ուզում են Սուքիասյանին հասկացնել, որ այս ոլորտում եկամուտները այնքան էլ մեծ չեն և ներդրումները չեն կարող բերել սպասված արդյունքը», – գրում է Ժամանակ օրաթերթը: