Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին
25/01/2019 14:57
Կիսվել

Նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալի գլխավորությամբ։

Ողջունելով բանկի ներկայացուցիչներին՝ նախարարն անդրադարձել է ԱԶԲ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագրերին և հույս հայտնել, որ դրանք կլինեն շարունակական և ավելի ընդգրկուն։

Շեյն Ռոզենթալը նախարարին է ներկայացրել առաջիկա 5 տարիներին բանկի կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերը, որից հետո մանրամասնել է ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակներում իրականացվող Տրանշ-2՝ Աշտարակ-Թալին, Տրանշ-3՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի վերակառուցման ծրագրերի իրականացման ընթացքը, առկա իրավիճակը, դրանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները և հեռանկարային ծրագրերը: 

Միաժամանակ, ԱԶԲ-ն պատրաստակամություն է հայտնել նախարարությանը լիարժեք աջակցել Տրանշ 2-ում առկա խնդիրների մասով:

Նախարարն ընդգծել է ծրագրի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը և այդ կապակցությամբ ԱԶԲ գործադրած ջանքերի և համագործակցության կարևորությունը: Այդ առիթով նախարարության և ծրագիր իրականացնող կազմակերպության կառուցվածքային փոփոխությունները կբարձրացնեն ծրագրի իրականացման արդյունավետությունը և կարողությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ԱԶԲ հետ համագործակցության հնարավորություններին։

Նախարար Հակոբ Արշակյանը մանրամասնեց ոլորտի կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում։ Անդրադարձ եղավ հոկտեմբերին Երևանում նախատեսված ՀՀ համաշխարհային ֆորումին, Ազգային վենչուրային ֆոնդ ստեղծելու նախագծին։

ԱԶԲ պաշտոնյաները հավաստիացրել են, որ նշված առաջնահերթությունները կքննարկվեն և դրանց վերաբերյալ առաջիկայում իրենց կարծիքը կներկայացնեն նախարարություն։

Հանդիպման ավարտին Շեյն Ռոզենթալը շնորհակալություն է հայտնել նախարարության և Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցներին՝ բոլոր հարցերում ԱԶԲ թիմին օգնելու և աջակցելու համար։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98