Տեսչական մարմինն իրավախախտումների դեպքերով հաշվարկել է 26 մլն-ից ավելի դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 51 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 26.392.372 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, նշված դեպքերից 10-ի վերաբերյալ նշանակվել է 800.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: