Տնտեսական

USD BUY - 397.00-2.00 USD SELL - 403.00-3.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 428.50+0.00
OIL:  BRENT - 72.04-0.46 WTI - 68.31-0.44
COMEX:  GOLD - 2664.10-0.33 SILVER - 31.89+0.28
COMEX:  PLATINUM - 951.80+0.16
LME:  ALUMINIUM - 2646.50+1.42 COPPER - 9083.00-0.31
LME:  NICKEL - 16107.00+0.57 TIN - 29034.00+0.73
LME:  LEAD - 2086.50+0.34 ZINC - 3099.00+0.11
FOREX:  USD/JPY - 149.9-0.28 EUR/GBP - 1.0574+0.48
FOREX:  EUR/USD - 1.0574+0.48 GBP/USD - 1.2746+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44765.71-0.55 NASDAQ - 19700.72-0.17
STOCKS US: S&P 500 - 6075.11-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 39395.60+0.30 TOPIX - 2742.24+0.06
STOCKS CHINA:  HANG SENG - 19560.44-0.92 SSEC - 3368.86+0.13
STOCKS EUR:  FTSE100 - 8349.38+0.16 CAC40 - 7330.54+0.37
STOCKS EUR:  DAX - 20358.80+0.63
05/12/2024  CBA:  USD - 403.03+0.31 GBP - 512.57+2.48
05/12/2024  CBA:  EURO - 424.19+1.29
05/12/2024  CBA:  GOLD - 34320.45+129.98 SILVER - 399.55-0.60
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի և ՓՄՁ-ների միջև համագործակցության նոր հարթակ ստեղծվեց
15/02/2019 18:56
Կիսվել

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի և ՓՄՁ-ների միջև համագործակցության նոր հարթակ ստեղծվեց

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և ՓՄՁ համագործակցության ասոցիացիան հուշագիր ստորագրեցին՝  երկխոսության հարթակի ձեւավորման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կողմերը հուշագիրը ստորագրեցին փետրվարի 15-ին խորհրդարանում:

«Ստեղծվում է մի հարթակ, որտեղ փոքր ու միջին բիզնեսին վերաբերող հարցերը հրատապ կքննարկվեն: Խնդրիրները մենք ի սկզբանե կկանխատեսնենք, որ մեծ ու անլուծելի չդառնան: Այս պահին համագործակցության հուշագիրը ստորագրում ենք 7 կազմակերպությունների հետ, բայց հետագայում կարող են նաև այլ կազմակերպություններ միանալ»,-ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Հուշագրին կարող են միանալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 15 անդամների թվով կազմակերպություններ:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը նշեց՝ փորձել են այնպես անել, որ փոքր ու միջին բիզնեսի շահերը ներկայացնող առնվազն հիմնական ներկայացուցիչները ներգրավվեն հուշագրի ստորագրման գործընթացում։ «Ներկայացված են ՏՏ-ի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտի կազմակերպություններից, առևտրաարդյունաբերական պալատից և այլ վայրերից»,-եզրափակեց Ավագյանը:

05/12/2024
դրամ
Դոլար (USD)
403.03
+0.31
Եվրո (EUR)
424.19
+1.29
Ռուբլի (RUR)
3.92
+0.07
Լարի (GEL)
143.55
+1.99
34320.45
+129.98
Արծաթ
399.55
-0.60