Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Փաստ. Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձը նշանակվել է ԲԷՑ-ի Արևմտյան մասնաճյուղի տնօրեն
30/03/2019 11:48
Կիսվել

Փաստ. Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձը նշանակվել է ԲԷՑ-ի Արևմտյան մասնաճյուղի տնօրեն

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ուշագրավ նշանակում է արվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում: Պետական այս կազմակեր­պության Արևմտյան (Գյումրի) մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Ար­սեն Գաբրիելյանը: Այս անուն-ազգանունը գուցե շատերին ոչինչ չասի, սակայն պարզվում է, որ նա բավականին «հայտնի» է եղել մոտ 3 տարի առաջ: Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով 2016թ. փետրվարի 29-ին նա ձերբակալվել է ՀՀ քննչա­կան կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով: Բանն այն է, որ փաստացի Գաբրիելյանին պատկանող ՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրա­կան ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը երեք տարի շարունակ ներկայացվել է շատ ավելին: Արդյունքում, ըստ ՔԿ հաղորդագրության, հափշտակվել է 95 մլն դրամ: Այնուհետ գործը կարճվել է, քանի որ վնասն ամբողջությամբ հետ է վերադարձվել ՀԷՑ-ին:

Այդ ժամանակահատվածում Գաբրիելյանը զբաղեցրել է «Հայաս­տանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի տեղակալի պաշտոնը և ի պաշտոնե ղեկավարել է արտադրող կայաններից էլեկտ­րաէներգիայի գնման և վաճառքով զբաղվող՝ ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանման աշխատանքները:

Ուշագրավ է, որ այդ տարիներին նույն ՀԷՑ-ը խոսում էր կորուստների 14 տոկոսի նվազեցման անհնարի­նության մասին, մինչդեռ այսօր դրանք 9 տոկոս են կազմում:

Փաստա­ցի «նոր Հայաստանում» պետական կառույցում պաշտոնի է նշանակ­վում անձ, ով, ըստ էության, ժամանակին օգտագործելով իր պաշտո­նեական դիրքը՝ առանձնակի խոշոր չափերի հափշտակությամբ է զբաղվել:

Իսկ Պետական վերահսկողական ծառայությունը, իրավապահ մարմինները մշտապես խոսում են կոռուպցիայի ու արատավոր այլ երևույթների դեմ պայքարի մասին, այդ թվում, ի դեպ, ԲԷՑ-ում», – գրում է Փաստը:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12