
Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-3-ում լայն թափով վերսկսվում են շինաշխատանքները
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ում լայն թափով վերսկսվում են շինաշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում ապրիլի 9-ին տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի պատվիրակության, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկութան ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվող ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցեր։
Կապալառու կազմակերպությունը նշել է, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգընթաց իրենք լայն թափով վերսկսել են շինաշխատանքները։ Շինարարության ընթացքն արագացնելու և առաջընթաց ապահովելու նպատակով համալրել են անհրաժեշտ ռեսուրսները։
10:30 21/03 | Առք | Վաճառք |
AMD / USD | 387.00 | 390.00 |
AMD / EUR | 412.00 | 419.00 |
AMD / RUR | 4.98 | 5.07 |
դոլար | ||
դոլար | ||