ՊԵԿ. «Ժամանակ» թերթում հրապարակված «Ընտանեկան բիզնես» վերնագրով նյութի վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն 26.04.2019թ. «Ժամանակ» թերթում հրապարակված «Ընտանեկան բիզնես» վերնագրով նյութի վերաբերյալ անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակված տեղեկատվությունը որևէ առնչություն չունի իրականության հետ: «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը չի պատկանում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին:
ՊԵԿ-ը ևս մեկ անգամ ԶԼՄ-ներին հորդորում է հոդված հրապարակելուց առաջ նախապես ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց: