Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Որսորդական կազմակերպություններն առաջարկում են ոլորտի խնդիրների քննարկման համար ստեղծել աշխատանքային խումբ
13/05/2019 14:35
Կիսվել

Որսորդական կազմակերպություններն առաջարկում են ոլորտի խնդիրների քննարկման համար ստեղծել աշխատանքային խումբ

Հայաստանի որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները և որսորդական հանրությունը իրենց մտահոգությունն են հայտնել ՀՀ կառավարության նիստում ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի հայտարարության առանչությամբ, ըստ որի, կառավարությանն առաջարկվում է 3- 5 տարի ժամկետով ՀՀ ողջ տարածքում արգելել որսը և փամփուշտների ներկրումը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ վարչապետին և բնապահպանության նախարարին ուղղված նամակը.

«ՀՀ որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում են ավելի քան վաթսուն հազար որսորդների, և որսորդական հանրությունը իրենց մտահոգությունն են հայտնում 10.05.2019 թ. ՀՀ կառավարության նիստում ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի հայտարարության առանչությամբ , ըստ որի, կառավարությանն առաջարկվում է 3- 5 տարի ժամկետով ՀՀ ողջ տարածքում արգելել որսը և փամփուշտների ներկրումը:

Տարօրինակ է, որ պարոն Վանեցյանն իր առաջարկությունը հիմնավորում է բացառապես ոլորտի նկատմամբ վերահսկողության դժվարությամբ:

ՀՀ որսորդական կազմակերպություններն ու հասարակական նախաձեռնություների ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ դիմում են ՀՀ կառավարության պատկան մարմիններինՙ զբաղվել տեսչական պատշաճ գործողություններով, խստացնել որսագողության դեմ պայքարը:

Միաժամանակ որսորդական հասարակական կազմակերպություններն ու նախաձեռնությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել կառավարությանն ու պատկան մարմիններին ձեռնարկվող միջոցառումներին, հասարակության շրջանում քարոզչական, դաստիրակչական աշխատանքներին, իրենց կազմակերպության անդամներով և միջոցներով աջակցել որսագողության դեմ պայքարի տեսչական աշխատանքններին:

ՀՀ որսորդական կազմակերպությունները և հասարակական նախաձեռնությանները հայտարարում են, որ ՀՀ տարածքում որսի արգելումը ոչ միայն չի նպաստում որսագողության դեմ պայքարին, այլև խաթարում է երկրի անվտանգությունը, նպաստում որսագողության նոր ալիքի զարգացմանը և խոչընդոտում երկրում որսորդական բիզնեսի, սպորտային հրաձգության և դրանց ենթակառուցվածքների զարգացմանը:

Մեծարգո պարոն վարչապետ. ՀՀ որսորդական կազմակերպությունները առաջարկում են ոլորտի խնդիրների քննարկման համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն ոլորտի կարգավորման, առողջացման և մշակութաբանական խնդիրները ոլորտի մասնագետների և շահառուների անմիջական մասնակցությամբ»:

Նամակի տակ ստորագրել են հետևյալ որսորդական կազմակերպությունների ղեկավարները՝

———–

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ նախագահ՝ Գ.Խաչատրյան

ՀԱՅ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔ ՀԿ նախագահ՝ Գ. Գրիգորյան

ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ նախագահ՝ Կ. Աղաջանյան

ԵԳԵՐ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ նախագահ՝ Ա. Գևորգյան

ՈՐՍԱԿ ՀԱՅ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԿ նախագահ՝ Տ. Բրսոյան

ԱՂԱՎՆԱԲԱԶԵ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ նախագահ՝ Հ. Խնուսյան

ԲԱՐԻ ՈՐՍ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ՀԿ նախագահ՝ Շ. Դավթյան

ԶԻՆՈՐՍ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ նախագահ՝ Գ. Վարդանյան

ԷԴ-ՈՐՍ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԿ նախագահ՝ Է. Մանուկյան:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58