Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Տիգրան Խաչատրյանը վստահ է, որ տնտեսության մեջ տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ
30/05/2019 19:32
Կիսվել

Տիգրան Խաչատրյանը վստահ է, որ տնտեսության մեջ տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ

Հայաստանում 2019 թվականի առաջին եռամսյակի տնտեսական աճի վերաբերյալ Ազգային վիճակագրական կոմիտեի ցուցանիշը վկայում է, որ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«2019 թվականի առաջին 4 ամիսների հանրագումարով ունենք 7 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Առաջին եռամսյակում տնտեսական աճի վերաբերյալ Ազգային վիճակագրական կոմիտեի ցուցանիշը վկայում է, որ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել եւ տնտեսական աճի թիվը ավելի բարձր է, քան տնտեսական ակտիվությունը։ Եռամսյակի տնտեսական աճի թիվը եղել է 7.1 տոկոս, եւ 9.2 տոկոս՝ չորրորդ ամսվա տնտեսական ակտիվության աճը, 7 տոկոս եղել է 4 ամիսների տնտեսական ակտիվության աճը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Խաչատրյանը:

Նախարարը վստահություն հայտնեց, որ տարվա 6 ամիսների կտրվածքով կարձանագրվի 7 տոկոս տնտեսական աճ։

Դիտարկմանը, թե արտահանման և ներկրման անկում կա, Տիգրան Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ դրանք ժամանակավոր դժվարություններ են:  «Դրանցից մեկի օրինակով ես պարզաբանեցի, որ, օրինակ, «Արմենալ»–ի դեպքում մինչեւ առաջին եռամսյակը պահպանվում էր արտաքին շուկաների որոշակի սահմանափակում՝ պայմանավորված նրանով, որ բաժնետերերի հետ կապված որոշակի սանկցիոն միջոցառումներ կային դրսի շուկաներում, դրանք սակայն արդեն ըստ էության հանված են, 4-րդ ամսվա ցուցանիշը վկայում է, որ նրանք շարունակում են ընդլայնվել։  Հաջորդ ամիսների համար ակնկալում ենք ավելի բարձր ցուցանիշներ եւ այն դիրքերում, որտեղ ունեինք ժամանակավոր նվազեցումներ, ունենք վերականգնման միտումներ»,- ասաց նա:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58