Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Չնայած քաղաքական վայրիվերումներին՝ կառավարությանը հաջողվել է գերակատարել 2018 թվականի բյուջեի պլանը. Նիկոլ Փաշինյան
05/06/2019 12:40
Կիսվել

Չնայած քաղաքական վայրիվերումներին՝ կառավարությանը հաջողվել է գերակատարել 2018 թվականի բյուջեի պլանը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի համար 2018 թվականը քաղաքական առումով աննախադեպ տարի էր, սակայն այդ պայմաններում երկրի կառավարությանը հաջողվել է լուծել մակրոտնտեսական կայունության պահպանման խնդիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2018 թվականին տեղի են ունեցել նախագահական մեկ ընտրություններ, վարչապետի 5 ընտրություններ, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Սա կարևոր է նկարագրելու համար այն իրավիճակը, որի պայմաններում տեղի է ունեցել բյուջեի կատարման ընթացքը: Այս պայմաններում մեր կառավարությունը, որը ձևավորվել է 2018 թվականի մայիսին, ըստ էության, կարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը՝ խոսքը մակրոտնտեսական կայունության պահպանման մասին է: Ես Ազգային ժողովի մեծ դահլիճում ասել եմ, բայց ուզում եմ այստեղ էլ ընդգծել, որ, երևի թե, հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային քաղաքական փոփոխություններ և այդ մասշտաբային քաղաքական փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով, և ամեն ինչ տեղի է ունենում մակրոտնտեսական կայունության պայմաններում»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Նա ընդգծեց, որ 2018 թվականին արձանագրվել է 5.2 տոկոս տնտեսական աճ: «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականի բյուջեում, որն ընդունվել է նախորդ կառավարության և նախորդ Ազգային ժողովի կողմից, որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ նշվել է 4.5 տոկոս: Այսինքն, 2018 թվականին ահա այսպիսի գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը 2018 թվականի  բյուջեի հիմքում դրել էր նախորդ կառավարությունը՝ ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել հետևյալը, որ 2018 թվականի պետական բյուջեն կատարվել է: 2018 թվականի բյուջեի կատարման արդյունքներով Հայաստանի կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ»,- շեշտեց վարչապետը:

Նա հավելեց, որ 2018 թվականին ունեցել ենք ցածր գնաճային ֆոն: «Սա էլ եմ ուզում հատուկ ընդգծել, որովհետև ես հիշում եմ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվող հիմնական թեման գնաճն էր: Եվ շատ նեգատիվ կանխատեսումներ էին արվում այս առումով, բայց մեզ հաջողվեց, այդ թվում՝ որոշ արտակարգ միջոցներ ձեռնարկելով, զսպել գնաճը և տարվա արդյունքներով մենք ունեցանք գնանկում»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57