Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Հայաստանն աշխարհում 7-րդն է շարժական բանկային տրոյացիների գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով
11/06/2019 10:49
Կիսվել

Հայաստանն աշխարհում 7-րդն է շարժական բանկային տրոյացիների գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի 0,23%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների. դա 7-րդ ցուցանիշն է աշխարհի երկրների շարքում։ Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքեր ունեցողների 0,12% -ը, իսկ Ադրբեջանում՝  0,14%-ը։  

Նույն ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների  տեղադրման 29 841 փաթեթ, ինչը 11 հազարով ավելին է, քան 2018 թվականի չորրորդ եռամսյակում։ 

2018 թվականին այդ վնասաբեր ծրագրերին բախվել է Հայաստանի մոբայլ օգտատերերի 0,51%-ն այն դեպքում, երբ 2017 թվականին նրանց բաժինը կազմել է ընդամենը 0,12%։ Վրաստանում նման գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի  0,42%-ը՝ նախորդ տարվա 0,05%-ի փխարեն, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 0,43% и 0,14%։ Այս մասին վկայում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Մոբայլ սարքերը բանկային տրոյացիներով վարակելով՝ կիբեռհանցագործները տիրանում են օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներին։ Դրա համար վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իր ինտերֆեյսով, և օգտատերը, տրոյացու ինտերֆեյսում մուտքագրելով իր բանկային տվյալները, փոխանցում է դրանք կիբեռհանցագործներին։ Մոբայլ բանկային տրոյացիները կարողանում են նաև ձեռք գցել բանկերի՝ հաստատման կոդերով  SMS-հաղորդագրությունները՝ ճանապարհ հարթելով դեպի զոհի փողերը։

Այդ և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար հարկ է, որ օգտատերերը համացանցում չարձագանքեն կասկածելի «շահավետ» առաջարկներին, որոնք դրդում են տրամադրել անհատական և բանկային տվյալներ, ինչպես նաև խուսափեն ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց, քանի որ բանկային տրոյացիները հաճախ թաքցվում են այլ ծրագրերի հետ նույն փաթեթում։ Իսկ ցանկացած տրոյացուց լավագույն պաշտպանությունն է մոբայլ սարքում տեղադրված հուսալի հակավիրուսը, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08