Տնտեսական

USD BUY - 401.00+0.00 USD SELL - 403.00-0.50
EUR BUY - 436.00-2.00 EUR SELL - 440.00-2.00
OIL:  BRENT - 86.71+1.20 WTI - 82.52+1.38
COMEX:  GOLD - 2164.90+0.64 SILVER - 25.34+0.40
COMEX:  PLATINUM - 918.00-1.63
LME:  ALUMINIUM - 2272.50+0.04 COPPER - 9083.00+0.78
LME:  NICKEL - 17900.00-2.45 TIN - 28725.00+0.61
LME:  LEAD - 2122.00+0.19 ZINC - 2560.00-0.31
FOREX:  USD/JPY - 149.84+0.49 EUR/GBP - 1.0874-0.11
FOREX:  EUR/USD - 1.0874-0.11 GBP/USD - 1.2721-0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.50+0.88
STOCKS US: DOW JONES - 38790.43+0.20 NASDAQ - 16103.45+0.82
STOCKS US: S&P 500 - 5149.42+0.63
STOCKS JAPAN:  NIKKEI - 39740.44+2.67 TOPIX - 2721.99+1.92
STOCKS CHINA:  HANG SENG - 16737.12+0.10 SSEC - 3084.93+0.99
STOCKS EUR:  FTSE100 - 7722.55-0.06 CAC40 - 8148.14-0.20
STOCKS EUR:  DAX - 17932.68-0.02
18/03/2024  CBA:  USD - 401.96-0.67 GBP - 511.98-1.33
18/03/2024  CBA:  EURO - 438.10-0.36
18/03/2024  CBA:  GOLD - 27958.94-12.30 SILVER - 325.93+2.70
Երևանում անցկացվել է գիտության տոն՝ «Look around» փառատոնը
17/06/2019 17:39
Կիսվել

Երևանում անցկացվել է գիտության տոն՝ «Look around» փառատոնը

Ավելի քան երեք հազար մարդ հունիսի 15-ին այցելել են «Look around» Գիտության փառատոնը, որն այս տարի առաջին անգամ անցկացվել է Երևանում՝ Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Փառատոնի կազմակերպիչն է՝ «Ռոսատոմ» Պետկորպորացիան։ Փառատոնի գործընկերներն են՝ «Այբ» կրթական հիմնադրամը, «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության մանկական թանգարանը և «Mind center» կենտրոնը։

Երևանում անցկացվել է գիտության տոն՝ «Look around» փառատոնը

«Սա կարևոր միջոցառում է քաղաքի համար, և մենք ուրախությամբ տրամադրել ենք մեր հարթակը։ Հենց նման միջոցառումների ընթացքում ի հայտ գալիս ապագա հանճարները․ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ինժեներներ, ծրագրավորողներ, բազմակողմանի զարգացած անհատներ։ Անձնական փորձից կարող եմ ասել, որ այն երեխաները, որոնք մանկուց հետաքրքրվում են մաթեմատիկայով կամ ֆիզիկայով հետագայում դառնում են մեր լավագույն ուսանողներ։ Հուսով ենք, որ Ռոսատոմի հետ դեռ շատ նման կարևոր միջոցառումներ կանցկացնենք», – ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պռորեկտոր  Ռուբեն Աղգաշյանը։

Երևանում անցկացվել է գիտության տոն՝ «Look around» փառատոնը

Փառատոնն այցելել են նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Վոստանիկ Մարուխյանը, Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության ղեկավար Վարդան Մարտիրոսյանը, նույն նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտյոմ Պետրոսյանը, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, ՀԱԷԿ-ի առաջին տնօրեն, Ատոմային էներգետիկյաի վետերանների միության նախագահ Սուրեն Ազատյանը և այլն։

Երևանում անցկացվել է գիտության տոն՝ «Look around» փառատոնը

«Ատոմային էներգետիկան Հայաստանի համար միշտ եղել է, կա ու կլինի այն ողնաշարը, որն ապահովում է երկրի էներգետիկական անվտանգությունը։ Բոլորս հիշում ենք, երբ ատոմակայանը կանգնած էր, և Հայաստանը դժվար օրերեր ապրում։ Պետք է անենք ամեն ինչ, որպիսզի բացառենք նման իրավիճակի կրկնությունը։ Դա նշանակում է, որ երկրին անհրաժեշտ են մասնագետներ, որոնք զարգացնելու են  գիտությունը, նորարական տեխնոլոգիաներ կներառեն, այդ թվում, ատոմային էներգետիկայի բնագավառում։ Այդ տեսակետից կարևր է  Հայաստանում նման միջոցառման անցկացումը, քանի որ դպրոցականերն ու ուսանողները կարողանում են ծանոթանալ ժամանակակից  մշակումների հետ, կողմնորոշվել գիտության ոլորտում ապագա մասնագիտության հարցում  և գտնել իրենց տեղը ։ Մենք մեծ հույսեր ենք կապում այս երեխաների հետ, քանի որ հենց իրենց ուսերին է լինելու Հայաստանի տնտեսության զարգացմն խնդիրը», – նշեց Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտյոմ Պետրոսյանը։

Երևանում անցկացվել է գիտության տոն՝ «Look around» փառատոնը

Փառատոնին ավաքվել են ոչ միայն Երևանի, այլև հարևան մարզերի բնակիչները։ Հետաքրքիր էր բոլորին՝ և աշակերտներին, և ուսանողներին։ Այդ օրը մասնակիցները խորասուզվել են գիտության և տեծնոլոգիաների աշխարհ և կարողացել եմ համադրել ուսուցողաան միջոցառումը և զբոսանքը ամբողջ ընտանիքով։ Փառատոնին մասնակցած հայկական ԱԷԿ-ի աշխատակիցների երեխաները համոզվել են նաև, թե որքան կարևոր և հետաքրքիր է նրանց ծնողների աշխատանքը։

Երևանում անցկացվել է գիտության տոն՝ «Look around» փառատոնը

Փառատոնին կազմակերպվել են բազմազան զվարճալի և ճանաչողական խաղեր, որոնց միջոցով երեխաները յուրացնում էին նոր գիտելիքներ։ Օրինակ, «Մոլեկուլյար օղականետ» խաղը օգնում էր հասկանալ ․ թե ինչպես են կառուցվում մոլեկուլները, իսկ «Կերպլանկը»՝ ատոմների կառուցվածքը։ Երեխաները իմացել են նաև, թե որտեղ և ինպես են աշխատում ատոյին էլեկտրակայաները, ինչպես է ընփթանում շղթայական ռեակցիան, ինչպես նաև այն, որ ժամանակակից աշխարհում ատոմային տեխնոլոգիաները կիրառվում է ոչ միայն էլեկտրականությունը ստանալու համար։ Նրանց պատմել են, թե իչպես է աշխատում ռենտգեն ապարատը և ինչ դեր են խաղում իզոտոպները բժշկությունում։ Խազերի և մրցույթների մասնակիցները նշում են , որ հետաքրքիր էր յուրաքանչյուր փուլում։ «Շատ հետաքրքիր էր, ուզում էի ամեն ինչ փորձել, – նշում է երևանցի դպրոցական Դավիդ Պետրոսյանը։ – Հատկապես հետաքրքիր էր «Կերպլանկը», որը ցույց է տալիս ատոմների կառուցվածքը։ Մենք իմացել ենք նաև, թե ինպես են աշխատում սուպերհամակարգիչները, որոնք կարող են լուշել ցանկացած խնդիր։ Երբ մեծանամ, ուզում եմ այնպիսի խնդիր կազմել, որ ոչ մի համակարգիչ չկաողանա լուծել»։

Երևանում անցկացվել է գիտության տոն՝ «Look around» փառատոնը

Հարթակում գործում էր նաև «Аtom skills» մասնագիոտթյունների անիվը, որը շրջելով կարելի էր որոշել ատոմային ոլորտի որև է մասնագիտություն և իմանալ, թե դրա համար ինչ հմտություներ են անհրաժեշտ։ Երեխաներից շատերը  պատմում են , որ փառատոնին մասնակցելուց հետո որոշել են իրենց ապագան կապել ճշգրիտ գիտությունների հետ, և ինչպես նշեց 8-ամյա Անուշ Մարտիրոսյանը, նա արդեն գիտի, որ պետք է լավ ֆիզիկա իմանալ, որը կօգնի հետագայում հասկանալ, թե ինչից է բաղկաած աշխարհում ամեն ինչը։

Երևանում անցկացվել է գիտության տոն՝ «Look around» փառատոնը

———————————

Ռոսատոմն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են կրթական ոլորտում։ Դպրոցականների և ուսանողների համար նախատեսված միջոցառումները Հայաստանում պարբերական բնույթ են կրում և ուղղված են գիտության ու կրթության հանրահռչակմանը։ «Look around» փառատոնը Երևանում անցկացվում է առաջին անգամ։ Միջոցառման գործընկերներ են հանդես գալիս ՀՀ-ի կրթական կազմակերպություններ, որոնց գլխավոր նպատակն է երեխաների մեջ սերմանել սեր դեպի գիտությունն ու գիտելիքները։

«Look around»-ի գործընկերներն են.

Երևանի «Փոքրիկ Էնշտեյն» գիտության մանկական թանգարանը, որն ինտերակտիվ շփումների միջոցով սեր է արթնացնում երեխաների շրջանում դեպի բնական գիտությունները։ Թանգարանում ներկայացված ցուցանմուշներն ունեն գործնական կիրառման նշանակություն թե՚ առօրյա կյանքում, թե՚ գիտության մեջ։ Թանգարանը գործում է ավելի քան 2 տարի և առաջինն է տարածաշրջանում։

«Այբ» կրթական հիմնադրամը, որը ստեղծվել է 2006 թվականին և ՀՀ-ի կրթական ոլորտի փորձագիտական հաստատություններից է։ Հիմնադրամի ծրագրերը յուրահատուկ են, ներառում են ազգային կրթական հարուստ ժառանգություն ու համաշխարհային փորձը։ Հիմնադրամի հիմնական գաղափարը՝ կրթության միջոցով մարդկային կյանքի և ՀՀ-ի ապագայի վերակազամավորումն է։

18/03/2024
դրամ
Դոլար (USD)
401.96
-0.67
Եվրո (EUR)
438.10
-0.36
Ռուբլի (RUR)
4.37
-0.01
Լարի (GEL)
148.32
-1.13
27958.94
-12.30
Արծաթ
325.93
+2.70