OIL:  BRENT - 36.00+2.48% WTI - 34.18+1.85%
COMEX:  GOLD - 1736.40+0.10% SILVER - 18.01+1.81%
COMEX:  PLATINUM - 906.70 +2.27%
LME:  ALUMINIUM - 1498.50-1.06% COPPER - 5272.00-2.61%
LME:  NICKEL - 12199.00-4.90% TIN - 15260.00-1.36%
LME:  LEAD - 1619.50-3.05% ZINC - 1957.00-1.83%
FOREX:  USD/JPY - 107.79+0.08% EUR/GBP - 0.8936+0.03%
FOREX:  EUR/USD - 1.0916+0.34% GBP/USD - 1.2216+0.31%
STOCKS RUS:  MICEX - % RTSI - 1213.41 +2.10%
STOCKS US: DOW JONES - 24465.16+0.00% NASDAQ - 9324.59+0.00%
STOCKS US: S&P 500 - 2955.45 +0.00%
STOCKS JAPAN:  NIKKEI - 21271.17 +2.55% TOPIX - 1534.73 +2.17%
STOCKS CHINA:  HANG SENG - 23384.66 +1.88% SSEC - 2846.55 +1.01%
STOCKS EUR:  FTSE100 - 5993.28+0.00% CAC40 - 4539.91+2.15%
STOCKS EUR:  DAX - 11391.28+2.87%
26/05/2020  CBA:  USD - 483.82 AMD +0.82 GBP - 595.63 AMD +7.09
26/05/2020  CBA:  EURO - 530.41 AMD +3.84
26/05/2020  CBA:  GOLD - 26965.67 AMD +45.70 SILVER - 264.44 AMD +0.45
26/05/2020  CBA:  PLATINUM - 12988.57 AMD +22.01
17/05/2016  NASDAQ OMX ARMENIA:   USD/AVG - 477.75 AMD -2.70
Հայաստանում ներդրվում է անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ
20-06-2019 17:55 • 0.6K

Հայաստանում ներդրվում է անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ

ՀՀ կառավարությունը հաստատեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը և այն առաջիկայում կուղարկի Ազգային ժողով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 2016 թվականին ընդունված և 2018 թվականից գործող Հարկային օրենսգրքի համաձայն, Հայաստանում պետք է ներդրվի անշարժ գույքի գնահատման և հարկման միասնական համակարգ։ Ըստ այդմ, առաջարկվում է՝ նախ, ներկայումս գործող հողի հարկը և գույքահարկը փոխարինել անշարժ գույքի միասնական հարկի գաղափարով, ապա՝  անշարժ գույքի հարկման բազայի կադաստրային արժեքից անցում կատարել իրական շուկայականին մոտարկված կադաստրային արժեքին։

Կառավարության նիստում հարցը զեկուցելիս Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ավելացրեց, որ ներկայացված փոփոխությունները չեն վերաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին։

Անշարժ գույքի գնահատման կարգը դիտարկվում է երեք ձևով՝ հողամաս, հողամաս իր բարելավումներով, այդ թվում՝ առանձնատներ, արտադրական ու հասարակական առանձին շինություններ։ Երրորդը բազմաբնակարան շենքերի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, ավտոտնակների և բազմաբնակարան շենքում տեղակայված հասարակական ու արտադրական շինությունների գնահատման կարգն է։ Առանձնատների մասով մասնավորապես հստակեցվել են, օրինակ,լողավազանները, թենիսի կորտերը, շվաքարանները։ Գնահատման տրամաբանության մեջ նվազեցվել են, օրինակ, արտադրական և հասարակական շենքերում բարձր առաստաղներ ունեցող տարածքների գործակիցները և այլն։

Նախագիծը սահմանում է 2021 թվականի հունվարի 1-ից նոր հարկման բազայի տրամաբանությունը։ Հաջորդելու են դրույքաչափերի, նվազագույն հարկման շեմի սահմանումը և հարկման նպատակով իրականացված նոր  տարածագնահատման գոտիավորումը։ Ներկայումս գործող գոտիները վերանայվել ու մասնատվել են,տրվել նոր ձևաչափերով՝ կոորդինատներով և քարտեզներով։

«Այս փոփոխությամբ բացառվելու են շուկայականից ավելի բարձր գնահատված հողերի կադաստրային արժեքները, որոնց վերաբերյալ նախկինում շատ են բարձրաձայնել տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի ներկայացուցիչները»,-ասաց Պետրոսյանը։

Նորամուծություն է նաև հողամասի և բնարակարանի մեկ քառակուսի մետրի համար նոր բազային արժեքների հիման վրա Հանրապետության ողջ տարածքի շուկային մոտարկված կադաստրային արժեքներ ձևավորումը։  Չնայած վերը նշված կարգավորումների մի մասը կառավարությունը սահմանելու է օրենքի ընդունումից հետո, սակայն տարբեր ձևաչափերով արդեն իսկ քննարկվել են այդ բազային արժեքները։ Դրանց վերաբերյալ հանրության շրջանում հանդիպում են որոշակի մտահոգություններ, ուստի Կոմիտեի ղեկավարը շեշտեց, որ փաթեթով ներկայացված ու շահարկվող՝ հողի բազային 330.000 դրամ և բնակարանի բազային 700.000 դրամ արժեքները վերաբերում են առաջին ամենաթանկ գոտուն.

«Օրինակ, բնակարանի համար սահմանված 700.000 դրամը վերաբերում է Երևանի փոքր կենտրոնում, առաջին գոտում գտնվող, քանակական և որակական ամենաբարձր բնութագրիչներ ունեցող, նորակառույց մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիաներով ժամանակակից բոլոր հարմարություններով վերանորոգված բնակարանի մեկ քառակուսի մետրին։ Այս տվյալները ստուգվել են բազմաթիվ անգամ, բազմաթիվ գույքերի համար և դիմացել բոլոր տեսակի քննադատական վիճարկումներին»։ 

Կադաստրի կոմիտեի ղեկավարն իր ելույթում մեկ անգամ ևս շեշտեց, որ տվյալ նախագծի ընդունումը չի ենթադրում գույքային հարկերի բարձրացում։ Ասաց, որ նպատակը Հայաստանում անշարժ գույքը պատշաճ գնահատելն է, ինչը կարող է բազմաթիվ կիրառումներ ունենալ. օրինակ,  պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող հող օտարելիս կամ վարձակալության տրամադրելիս մեկնարկային գնի սահմանումը։ Ինչ վերաբերում է դրույքաչափերի և չհարկվող շեմի վերջնական պատկերին, Պետրոսյանը փոխանցեց, որ կառավարության մի շարք գործընկերների հետ այս պահին կադաստրի կոմիտեի տվյալների հիման վրա իրականացվում է վերլուծական աշխատանք, և արդյունքը կներկայացվի պատրաստ լինելուն պես։

Նման փոփոխություն վերջին անգամ կատարվել է 2002 թվականին, իսկ սրանով նախատեսվում է բազային արժեքներն այսուհետ վերանայել երեք տարին մեկ անգամ։ Նախատեսվում է տեղեկատվության հընթացս հավաքագրման գործընթացի կատարելագործում, որի արդյունքում ապագայում նոր գնահատումներն իրականացվելու են առանց պետական միջոցների հավելյալ նպատակային հատկացման՝ Կադաստրի կոմիտեի մարդկային ռեսուրսների ու ծրագրային ապահովման միջոցով։

Գույքային հարկերի համակարգի վերանայումն իրականացվելու է երկու փուլով, և սա առաջին՝ մեկնարկային, փուլն է: «Ուստի, զանգվածային լրատվության միջոցներին և փորձագիտական շրջանակներին խնդրում ենք զերծ մնալ քաղաքացիների շրջանում տեղեկություններ տարածելուց, թե անխտիր ցանկացած գույքի համար շոշափելիորեն բարձրանալու են հարկերը. սա որևէ աղերս չունի ներկայացված նախագծերի հետ»,- ասաց Պետրոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով օրինագծին՝ասաց. «Խոսքն այն երկար քննարկված փոփոխությունների մասին է, որ, այսպես ասած, եկամտային հարկի կամ Հարկային օրենսգրքի փոփոխության համատեքստում սոցիալական արդարության բաղադրիչը տեղափոխում ենք գույքի հարկման ռեժիմ: Սա շատ կարևոր գաղափարախոսական նշանակություն ունի: Իհարկե, այս նախագծով ամբողջ աշխատանքը չի ավարտվում: Դեռ պետք է շարունակենք այդ աշխատանքը, բայց կարևոր հանգրվան է, որ արդեն ԱԺ նախագծի փաթեթ է ուղարկվում»:

Beeline Հայաստան - Հեռահաղորդակցական ծառայություններ ձեր բիզնեսի համար:
Լրահոս
Արտարժույթ
09:01 26/05 Առք Վաճառք
AMD / USD 482.00 486.00
AMD / EUR 525.00 531.00
AMD / RUR 6.74 6.89
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
26/05/2020
Դոլար / Դրամ
483.82
+0.82
Եվրո / Դրամ
530.41
+3.84
Ռուբլի / Դրամ
6.81
+0.05
Ֆունտ / Դրամ
595.63
+7.09
ԿԲ Մետաղներ
26/05/2020
դրամ / գրամ
Ոսկի
26965.67
+45.70
Արծաթ
264.44
+0.45
Պլատին
12988.57
+22.01
Ոսկու գին
26/05/2020
դրամ
999 հարգ
24k
26,965.67
958 հարգ
23k
25,842.10
916 հարգ
22k
24,718.53
720 հարգ
18k
20,224.25
625 հարգ
15k
16,853.54
585 հարգ
14k
15,729.97
500 հարգ
12k
13,482.84
417 հարգ
10k
11,235.70
375 հարգ
9k
10,112.13
Forex
09:01 26/05
EUR/USD
1.0916
+0.34%
GBP/USD
1.2216
+0.31%
USD/JPY
107.79
+0.08%
EUR/GBP
0.8936
+0.03%
Նավթ
09:01 26/05
դոլար / բարել
Brent
36.00
+2.48%
Light Sweet
34.18
+1.85%
Comex
09:01 26/05
$ / տր. ունց.
Ոսկի
1736.40
+0.10%
Արծաթ
18.01
+1.81%
Պլատին
906.70
+2.27%
LME / 3M
09:01 26/05
դոլար / տոննա
Ալյումին
1498.50
-1.06%
Պղինձ
5272.00
-2.61%
Նիկել
12199.00
-4.90%
Անագ
15260.00
-1.36%
Կապար
1619.50
-3.05%
Ցինկ
1957.00
-1.83%
Մոլիբդեն
18850.00
+1.43%
Կոբալտ
30000.00
+0.00%
Ինդեքսներ
09:01 26/05
կետ
Dow Jones
24465.16
+0.00%
S&P 500
2955.45
+0.00%
NASDAQ
9324.59
+0.00%
FTSE
5993.28
+0.00%
CAC 40
4539.91
+2.15%
DAX
11391.28
+2.87%
RTSI
1213.41
+2.10%
Nikkei
21271.17
+2.55%
Topix
1534.73
+2.17%
Hang Seng
23384.66
+1.88%
SSEC
2846.55
+1.01%
Թվային արժույթներ
10:50 26/05
BTC/AMD
4,244,995
+0.01%
BTC/USD
8802.66
+0.01%
ETH/USD
202.72
+0.04%
BCH/USD
226.88
+0.13%
XRP/USD
0.19
+0.00%
LTC/USD
42.62
+0.07%
ETH/BTC
0.02302990
+0.03%
BCH/BTC
0.02577359
+0.12%
XRP/BTC
0.00002207
+0.18%
LTC/BTC
0.00484141
+0.06%
ԿԲ Տոկոսադրույքներ
26/05/2020
Վերաֆին.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
5.00
+0.00
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
6.50
+0.00
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
3.50
+0.00
Մակրոտնտեսական
03/2020
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
-1.7%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
585.21
+4.20%
Արտահանում 1
Արտահանում
692.5
-8.10%
Ներմուծում 1
Ներմուծում
1,323.4
-11.50%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+0.1%
Միջին աշխ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
191,623
+9.30%
Առևտրի շրջ. 3
Առևտրի շրջանառություն
816.09
-8.60%
Գյուղատնտ. 3
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
73.62
+4.50%
Ծառայութ. 3
Ծառայությունների ծավալ
585.44
+0.1%
Շինարար. 3
Շինարարության ծավալ
54.03
-21.9%
1 - միլիոն դոլար, 2 - դրամ, 3 - միլիարդ դրամ