Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամով բարձրացնելու նախագծին
27/06/2019 13:39
Կիսվել

Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամով բարձրացնելու նախագծին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու նախագծին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի  նախագիծը քննարկման ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմոֆին Գասպարյանը:

«Օրենսդիրի մեր գործընկերները՝ պարոն Թունյանը (Բաբկեն Թունյան) և պարոն Կարապետյանը (Վարազդատ Կարապետյան), առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացնել և դարձնել 63 հազար: Հիմնավորումը Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2018 թվականի առաջին եռամսյակից հրապարակված միջին ընթացիկ գներով նվազագույն սպառողական արժեքի հիմքով է, որը 63 հազար 550 դրամ է: Sa փոփոխվող մեծություն է: Մինչև իրենց ներկայացրած նախագիծը մենք շուրջ երեք ամիս առաջ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտին պատվիրակել էինք հետազոտություն, որպեսզի կարողանանք նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը գնահատել: 4 մեթոդով իրականացրել ենք հետազոտությունը և ունենք արդյունքները: Կիրառվել է սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձի մեթոդը, որն ասում է, որ Հայաստանում, որպեսզի միջին աշխատողների թվով և միջին անդամների թվով ընտանիքը գտնվի աղքատության ստորին, միջին և վերին գծերից վերև, պետք է նվազագույն աշխատավարձը լինի 67 հազար 660 դրամ: Երկրորդ մեթոդը, որ կիրառել ենք, դա ընտրված 23 երկրների նվազագույն աշխատավարձի և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հարաբերակցության եղանակով հաշվարկն է, որով մենք ստացել ենք 64 հազար 600 դրամ: Նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի հարաբերության եղանակով ստացել ենք 70 հազար 142 դրամ, և 2019 թվականի ապրիլ-մայիսին մենք հարցում ենք իրականացրել շուրջ 1580 գործատուների մոտ.  իրենց առաջադրած միջին մեծությունը՝ 70 հազար 254 դրամ էր: Մենք այս թվերից վերցրել ենք նվազագույն աշխատավարձի միջին թիվ՝ 68 հազար դրամ: Եվ մենք առաջարկում ենք, որպեսզի նախագծին ոչ թե 63 հազար դրամով դրական կարծիք տանք, այլ 68 հազար դրամով: Հետո, երբ արդեն Ազգային ժողովում կքննարկվի այս հարցը, մենք լինելու ենք հարակից զեկուցող, կաշխատենք մեր գործընկերների հետ վերջնական փաթեթի վրա»,- մանրամասնեց փոխնախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ գործնական խնդիր են լուծում՝ բարձրացնելով նվազագույն աշխատավարձը, ի՞նչ է դա փոխում մարդկանց կյանքում:

Գեմոֆին Գասպարյանը պատասխանեց, որ 45 մարդ մասնավոր ոլորտում և 35 հազար մարդ պետական ոլորտում ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 55 հազար դրամ, կառավարությունն առաջարկում է, որ նվազագույն աշխատավարձը դառնա 68 հազար դրամ՝ բարձրանալով 23.6 տոկոսով: «Կան նաև բարելավման իմաստով  այլ ազդեցություններ, որոնք Ազգային ժողովում կքննարկենք մեր գործընկերների հետ»,- մանրամասնեց Գասպարյանը: 

Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց:

 

 

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92