Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+2.00
OIL:  BRENT - 74.08+0.90 WTI - 70.43+1.06
COMEX:  GOLD - 2745.30+0.03 SILVER - 34.27+0.03
COMEX:  PLATINUM - 1017.50-1.11
LME:  ALUMINIUM - 2612.00+0.00 COPPER - 9625.50+0.00
LME:  NICKEL - 16897.00+0.00 TIN - 31016.00-0.95
LME:  LEAD - 2072.00+0.00 ZINC - 3075.50-0.45
FOREX:  USD/JPY - 151.07+0.97 EUR/GBP - 1.0818-0.31
FOREX:  EUR/USD - 1.0818-0.31 GBP/USD - 1.2995-0.25
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42931.60-0.80 NASDAQ - 18540.00+0.27
STOCKS US: S&P 500 - 5853.98-0.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 38411.96-1.39 TOPIX - 2651.47-1.06
STOCKS CHINA:  HANG SENG - 20498.95+0.10 SSEC - 3285.87+0.54
STOCKS EUR:  FTSE100 - 8318.24-0.48 CAC40 - 7536.23-1.01
STOCKS EUR:  DAX - 19461.19-1.00
22/10/2024  CBA:  USD - 387.21+0.05 GBP - 502.33-1.87
22/10/2024  CBA:  EURO - 419.23-0.76
22/10/2024  CBA:  GOLD - 34066.31+302.52 SILVER - 423.27+23.39
Իջեւանում կատարված անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 13  անձ․ նրանց թիվը կարող է մեծանալ. տեսանյութ
18/07/2019 13:14
Կիսվել

Իջեւանում կատարված անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 13 անձ․ նրանց թիվը կարող է մեծանալ. տեսանյութ

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց երեկ Իջևանում կազմակերպված ակցիայի ժամանակ բախման մասին վարչապետի ելույթով։ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն, ով այսօր է վերադարձել Իջևանից, ներկայացրեց իրավիճակը․

«Ապօրինի ծառահատումների կանխման համար միջոցառումներ էին իրականացվում Լուռու և Տավուշի մարզերում։ Անշարժ պահակակետեր են տեղակայվել այն ուղիներում, որով կարող էին արտահնվել ապօրինի ծառահատված քանակները։ Ոստիկանության գործողությունները դժգոհություն են առաջացրել ապօրինի ծառահատմամբ զբաղվողների մոտ, նրանք էլ փողոց փակելու միջոցով ուզում էին իրենց հարցերի կարգավորմանն ընթացք տալ», – ասում է Մովսիսյանն ու նկատում՝ փողոց փակողների պահանջը ոստիկանական պահակակետերի հեռացումն է, որը թույլ կտար նրանց արտահանել հատված ծառերը մարզերից՝ հավանաբար վաճառքի նպատակով։

Երկեոյան, չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջին, շուրջ 500 քաղաքացի փակել է մայրուղին, ոստիկանությունն էլ օրենքի շրջանակում պատնեշ է կազմել և փորձել բացել փողոցը։ Արդյուքնում բախում է եղել, որի ժամանակ քարերով ու մահակներով զինված քաղաքացիներ վնասվածքներ են պատաճառել 12 ոստիկանի և 2 քաղաքացու։ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանն այս պահին գտնվում է Իջևանում, տեղում ոստիկանությունն ուժեղացված կարգով կպահպանի հասարակական կարգը։ Մովսիսյանը զեկուցեց նաև, որ Իջևան է տեղափոխվել նաև ոստիկանական զորքերի մի մասը։

Անկարգությունների դեպքով քրեական գործ է հարուցվել, ձերբակալվել է 13 անձ։ Գործը քննում է քննչական կոմիտեն։ Ոստիկանության պետի տեղակալը չի բացառվում, որ ձերբակալվածների թիվը մեծանա։

22/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.21
+0.05
Եվրո (EUR)
419.23
-0.76
Ռուբլի (RUR)
4.01
-0.02
Լարի (GEL)
141.84
-0.34
34066.31
+302.52
Արծաթ
423.27
+23.39