Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Տիգրան Խաչատրյանը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է թեթև արդյունաբերության զարգացման հնարարավորությունները
19/07/2019 17:42
Կիսվել

Տիգրան Խաչատրյանը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է թեթև արդյունաբերության զարգացման հնարարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հուլիսի 19-ին հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական գնումների ընթացակարգերում հնարավոր փոփոխությունները, որոնք կնպաստեն տեղական արտադրության զարգացմանը: Ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման օրակարգում էին նաև արտահանման խթանմանը խոչընդոտող մաքսային, վարչարարական, տեխնիկական խնդիրները։ Արդյունաբերողները նախարարին են ներկայացրել այն խնդիրները, որոնք առաջանում են առևտրային գործընկերների հետ՝ արտահանման ենթակա ապրանքների արտահանման ընթացակարգերում։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են արտադրական արժեշղթայում հումքի ձեռքբերման, ներկրման և մշակման խնդիրներին, մասնավորապես՝ հենց տեղական արտադրողից հումքը ձեռք բերելու հնարավորությունների ընդլայնմանը։ Մտքեր են փոխանակվել նաև գործող օրենսդրական դաշտի կարգավորումների վերաբերյալ, դիտարկվել է նոր կարգավորումների անհրաժեշտությունը, որոնք զարկ կտան Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացմանը։

Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ամփոփել ոլորտի առաջարկները մեկ փաստաթղթում՝ հետամուտ լինելով դրանցում ամրագրված կետերի իրականացմանը։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85