Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԳԿ. Հայաստան համագործակցությունը խաղողի ֆիլոքսերա վնասատուի կանխարգելման աշխատանքներում շարունակվում է
24/07/2019 11:54
Կիսվել

ՊԳԿ. Հայաստան համագործակցությունը խաղողի ֆիլոքսերա վնասատուի կանխարգելման աշխատանքներում շարունակվում է

Այսօր Երևանում մեկնարկում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Բույսերի միջազգային պաշտպանության կոնվենցիայի քարտուղարության և ՀՀ կառավարության կողմից համատեղ կազմակերպված աշխատաժողովը, որն իրականացվում է խաղողի հավաստագրված ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրության ծրագրի շրջանակում: Երևանում տեղի ունեցող երկօրյա միջոցառմանը կհաջորդի այցելություն Արմավիրի մարզում գտնվող խաղողի կոլեկցիոն այգի և մայրուտ։

Աշխատաժողովը կնպաստի բույսերի պաշտպանության ոլորտի համապատասխան մարմինների կարողությունների հզորացմանը՝ երկիրը վտանգավոր, այդ թվում կարանտինային վնասատուների՝ հատկապես խաղողի ֆիլոքսերայի ազդեցությունից պաշտպանելու համար։

«Խաղողագործությունը և գինեգործությունը համարվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության արտադրության կարևորագույն ուղղություններից»,— նշեց ՊԳԿ հայստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: «Երկրի տնտեսության համար կարևորելով այս ոլորտը, կառավարությունը ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի  մեջ ներառել է գինեգործությունը որպես գերակա ճյուղ: Սակայն ֆիլոքսերայի տարածումը լուրջ խնդիր է խաղողագործության համար և միայն համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է ցանկալի արդյունքի հասնել» հավելեց նա:

Ֆիլոքսերայի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, որը Եվրոպա է թափանցել 1800-ականների կեսերին։ Ֆիլոքսերան սնվում է խաղողի վազերի արմատներով և տերևներով։ Վերջին տարիներին այս վնասատուն հայտնաբերվել է նաև Արարատյան դաշտավայրում, ինչից հետո Հայաստանն աջակցության խնդրանքով դիմել է ՊԳԿ-ին։

«Ֆիլոքսերայի տարածման և դրա դեմ պայքարի հիմնախնդրի լուծումն, ինքնին, բարդ հարց է, ինչը ՀՀ կառավարության, տարբեր ոլորտների և գործընկերների, այդ թվում՝ խաղողագործների, վերամշակողների և գիտահետազոտական հաստատությունների միջև արդյունավետ համագործակցություն է պահանջում», – նշեց ԲՄՊԿ-ի գյուղատնտեսական հարցերով ավագ պատասխատու Ավետիք Ներսիսյանը։

Պարոն Ներսիսյանն ընդգծեց նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՊԳԿ-ի ծրագրի շարունակայնության ապահովման կարևորությունը։

Աշխատաժողովին մասնակցում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և այլ պետական մարմինների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ՊԳԿ ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին, որը միտված է օժանդակել ՀՀ կառավարությանը խաղողագործության կայուն զարգացման նպատակով՝ հավաստագրված ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրությանն ուղղված տեխնիկական աջակցության միջոցով։

Աշխատաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել գնահատելու ծրագրի առաջընթացը, ինչպես նաև նպաստել երկրում ֆիլոքսերայի և այլ վնասատուների տարածմանն ուղղված քննարկումներին։ Այն բարենպաստ հարթակ կստեղծի կառավարության և այլ գործընկերների շրջանում խնդրի կարևորության վերաբերյալ իրազեկության բարձրացման համար՝ օգնելով երկրին ֆիլոքսերադիմացկուն տնկանյութով նոր այգիներ հիմնելու:  

Աշխատաժողովը նաև նպատակ ունի մասնակիցներին խրախուսել ակտիվորեն ներգրավվելու Բույսերի միջազգային պաշտպանության կոնվենցիայի (ԲՄՊԿ) շրջանակում համագործակցող միջազգային կազմակերպությունների համաշխարհային ցանցի աշխատանքներին՝ բուսական աշխարհը վնասատուներից և հիվանդություններից պաշտպանելու համար։

Բույսերի միջազգային պաշտպանության կոնվենցիան ՊԳԿ-ի կողմից վերահսկվող միջազգային համաձայնագիր է, որի նպատակը համակարգված և արդյունավետ կերպով բույսերի և բուսական արտադրանքի վնասատուների և հիվանդությունների տարածումը և ներթափանցումը կանխարգելու և նրանց դեմ պայքարելու համապատասխան միջոցառումների իրականացման ապահովումն է։ Հայաստանը սույն Կոնվենցիան ստորագրել է 2006 թվականին։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52