Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդարացի փոխհատուցման վճիռը
25/07/2019 17:05
Կիսվել

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդարացի փոխհատուցման վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 25-ին հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի»  գործով արդարացի փոխհատուցման վճիռը:

Ինչպես տեղեկացնում է ՄԻԵԴ-ի Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության կայքէջը, 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Եվրոպական դատարանը կայացրել էր գործով ըստ էության վճիռ, որով արձանագրվել էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ իրավական որոշակիության, դատարանի անկողմնակալության և կողմերի հավասարության երաշխիքների, ինչպես նաև Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով սահմանված՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի խախտումներ (գույքից զրկելը չի կատարվել տվյալ ժամանակահատվածում գործող «օրենքով նախատեսված պայմանների» համաձայն):

Գործի ըստ էության քննության փուլում ներկայացվել էր արդարացի փոխհատուցման  նախնական պահանջ 11 միլիոն 441 հազար 939 եվրոյի չափով, որից՝  1 միլիոն 48 հազար 97 եվրո՝ հասարակության և պետության կարիքների համար օտարված տան համար, 12 հազար եվրո՝  կրած ոչ նյութական վնասի դիմաց: Դիմումատուն նաև պահանջել էր իրեն վերադարձնել օտարված հողակտորը՝ նշելով, որ հակառակ դեպքում նա կպահանջի 10 միլիոն 381 հազար 842 եվրո, որը, ըստ դիմումատուի, հողակտորի ներկայիս շուկայական արժեքն է: Կառավարությունը պնդել էր, որ պահանջվող փոխհատուցման գումարի չափը չափազանց մեծ է, և ներկայացվել էին համապատասխան հիմնավորումներ: Կառավարությունը նաև նշել էր, որ 54 494 000 ՀՀ դրամի չափով գումար (մոտավորապես 117,743 եվրո) դիմումատուն արդեն ստացել է ներպետական մակարդակում անցկացված վարույթի ընթացքում:

Եվրոպական դատարանը հետաձգել էր արդարացի հատուցման հարցի քննությունը՝ կոչ անելով կողմերին համաձայնության գալ արդարացի փոխհատուցման պահանջի հարցի շուրջ:  2017 թ. հուլիսի 26-ին դիմումատուն ներկայացրել է արդարացի փոխհատուցման փոփոխված պահանջ՝ ընդհանուր առմամբ 5 միլիոն 231 հազար 651 եվրո:

Հուլիսի 25-ին հրապարակված վճռով Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կառավարության առարկությունները, նվազեցրել է դիմումատուի պահանջած 5 միլիոն 231 հազար 651 եվրո գումարի չափը և դիմումատուին շնորհել է 1 միլիոն 608 հազար եվրո:

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78