
Ժամանակ. Կառավարության և ԱԺ-ի ներսում Ամուլսարի հարցում հակասությունները գնալով ավելի են թեժանում
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության և իշխանության ներսում Ամուլսարի հարցում հակասությունները գնալով ավելի են թեժանում: «Իմ քայլի» պատգամավորների մի ստվար զանգված համառորեն համարում է, որ հանքը չպետք է շահագործվի, իսկ կառավարության մի շարք անդամներ, ինչպես փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, համարում են, որ իշխանությունը պետք է ավելի մեծ վճռականություն դրսևորի, կայացրած քաղաքական որոշումը իրականացնելու և հանքի շահագործման համար բավարար պայմաններ ապահովելու համար», – գրում է Ժամանակ օրաթերթը: