Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը «WCIT 2019»-ի հիմնական բանախոսներից է
24/09/2019 19:57
Կիսվել

ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը «WCIT 2019»-ի հիմնական բանախոսներից է

Ռուսատանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը կմիանա Երևանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոսներից մեկը։ Հոկտեմբերին Երևանում անցկացվող համաշխարհային համաժողովին նա ելույթ կունենա «ՏՀՏ օրենքներ և կարգավորումներ» պանելային քննարկմանը։

Միխայիլ Միշուստինը կանդրադառնա տնտեսության թվային փոխակերպմանը և հարկային վարչարարության վրա դրա անդրադարձին։ «ՏՀՏ օրենքներ և կարգավորումներ» պանելային քննարկումները կբացահայտեն, թե անալոգային օրենսդրությունը և կարգավորումները ինչպես կարող են համընթաց շարժվել թվային արագությամբ սլացող տեխնոլոգիական աշխարհի հարափոփոխ իրողությունների հետ։

«Հպարտ ենք, որ Միխայիլ Միշուստինի նման հարգարժան գործիչը ելույթ է ունենալու Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովում և ներկայացնելու է ժամանակակից տեխնոաշխարհի կարևորագույն հեռանկարները»,- Միխայիլ Միշուստինի մասնակցության վերաբերյալ նշել է «WCIT 2019»-ի Կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Միխայիլ Միշուստինը 2010 թվականի ապրիլի 6-ից զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը, 1998-ին նշանակվել է Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ, այնուհետև՝ ՌԴ հարկերի և բռնագանձումների փոխնախարար։ 2008 թ․ դարձել է Ռուսաստանում ակտիվների և մասնավոր կապիտալի կառավարման «UFG» ընկերությունների խմբի նախագահ։

«ՏՀՏ օրենքներ և կարգավորումներ» պանելային քննարկմանը Միխայիլ Միշուստինին կմիանան «Parley Pro»-ի գործադիր տնօրեն Օլգա Մակը, «Grant Thornton International»-ի Գլոբալ ցանցային կարողությունների թիմի ղեկավար Ֆրանչեսկա Լագերբերգը և «RIPE Network Coordination Center»-ի գործադիր տնօրեն Ակսել Պավլիկը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը («WCIT 2019») ՏՀՏ ոլորտում ամենահին և ամենահեղինակավոր իրադարձություններից է, որին այս տարի սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ «WCIT 2019»-ն անցկացվում է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» խորագրով։

———–

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58