
Ժամանակ. Կառավարությունը պատրաստվում է արմատական լուծման գնալ չօգտագործվող հողատարածքների սեփականատերերի փոփոխության հարցում
«Հայաստանի կառավարությունը պատրաստվում է արմատական լուծման գնալ չօգտագործվող հողատարածքների սեփականատերերի փոփոխության հարցում: Կառավարությունը «Հողային օրենսգրքում» համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել, որն առաջիկայում կընդունվի:
Հայաստանի մշակովի հողատարածքների մոտ 45 տոկոսը կամ 200 հազար հա հողատարածք չի մշակվում: Դրա մի մասը չի մշակվում օբյեկտիվ պատճառներով՝ ոռոգման ջրի անհասանելիություն կամ ցածր բերքատվություն, բայց հողերի մի զգալի մասը չի մշակվում, քանի որ դրանց սեփականատերերը տասնյակ տարիներ բացակայում են Հայաստանից ու գուցե երբեք էլ չվերադառնան:
Տարբեր ժամանակահատվածներում փորձ է արվել նման հողատարածքները պետականացնել և վաճառել նոր սեփականատերերի, ինչի շնորհիվ դրանք կդառնային մշակովի, բայց դա չի արվել տարբեր պատճառներով: Այժմ կառավարությունը որոշել է ռիսկի դիմել, ինչը պետք է միանշանակ ողջունել», – գրում է Ժամանակ օրաթերթը:
10:30 02/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 397.00 | 400.00 |
AMD / EUR | 431.00 | 440.00 |
AMD / RUR | 5.58 | 5.70 |
դոլար | ||
դոլար | ||
-
16:52 31/01Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել են հայկական ռինգթոններ
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ
-
15:07 15/12Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը