Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ժողովուրդ. Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ
18/10/2019 12:10
Կիսվել

Ժողովուրդ. Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ

«Երկու օր է, ինչ հանրությունը ցնծությամբ քննարկում է իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելու մասին լուրը: Առաջարկն առաջին հայացքից գայթակղիչ է թվում, բայց իրականում պետք է իմանալ, որ բյուջետային ավիաընկերության ծառայությունները որակով ցածր են դասական ավիաընկերություններից: Օդանավում ըմպելիքները, սնունդը, ուղեբեռը վճարովի են: Ընկերոջդ կողքին նստելու համար էլ է անհրաժեշտ լրացուցիչ վճարել: Բացի այդ, երեկ հրապարակվեց, որ ամեն ուղևորի համար պետությունը պետք է 76 դոլար վճարի, որը տարեկան մոտ 5 մլն դոլար է կազմելու: Արդյոք այդպե՞ս է: Ողջ օրվա ընթացքում Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ոչինչ չպարզաբանեց, մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան, իսկ նրա աշխատակիցները անտեղյակ էին մանրամասներից, հորդորում էին դիմել ղեկավարին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից էլ ոչինչ չպարզաբանեցին:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Արտյոմ Մովսեսյանի հետ, որը հայտնեց, որ իր պաշտոնավարման ժամանակ «Ռայնէյր» (Ryanair) և «Վիզէյր» (Wizz Air) լոուքոսթ ավիաընկերություններին հայկական շուկա մտնելու առաջարկ է արել: «Եթե Ryanair-ը Հայաստան է գալիս, պետք է միանշանակ ուրախանալ, բայց եթե հաստատվի, որ կառավարությունը չի սուբսիդավորում, այսինքն՝ հավասար մրցակցային պայմաններով է թռնելու: Եթե սուբսիդավորում արվում է, ուրեմն պետք էր տարբեր սխեմաներ մտածել, այսինքն՝ նույն ձևով կարելի էր մի հայկական ավիափոխադրողի սուբսիդավորել, ունենալ հայկական փոխադրող», – գրում է թերթը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91