Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Հայաստանի և Կորեայի միջև առևտրաշրջանառությունն աճում է
28/10/2019 15:38
Կիսվել

Հայաստանի և Կորեայի միջև առևտրաշրջանառությունն աճում է

Հայաստանի և Կորեայի հանրապետությունների միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է. 2018 թվականին ապրանքաշրջանառությունը եղել է 35 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2019 թվականի առաջին կիսամյակում՝ 27 մլն ԱՄՆ դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը՝ հայ-կորեական գործարար համաժողովի ժամանակ, որը կազմակերպել էին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և Կորեայի առևտրային և ներդրումային զարգացման գործակալությունը (KOTRA):

«Կորեայից Հայաստան է ներմուծվում երկաթե հարթ գլանվածք, պրոպիլեն, ավտոմեքենա և այլ արտադրանք, իսկ Հայաստանից Կորեա է արտահանվում գինի, շամպայն, հուշարձանների ու շինարարական հղկված քարեր, օպտիկական մանրաթել և այլն: Մենք ցանկանում ենք ձեռք բերել կորեական սարքավորումներ, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում: Կորեացիներն այս պահին հետաքրքրված են, որպեսզի ներկայացնեն իրենց ապրանքներն ու ծառայությունները»,- նշեց Ամիրյանը և հավելեց, որ կորեացիները բավականին հետաքրքրված են հայկական շուկայով:

Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին արդեն իսկ հնարավոր կլինի խոսել Կորեայում հայկական ապրանքների ավելի լայն ներկայացվածության մասին:

«Մենք ցանկություն ունենք նաև, որպեսզի կորեացի զբոսաշրջիկները ավելի շատ այցելեն Հայաստան»,- շեշտեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրենը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը շեշտեց, որ նմանատիպ համաժողովները կարող են տալ իրենց պտուղները:

«Հայկական կողմը մեծ ցանկություն ունի ռեալ աշխատանքներ տանել կորեական բիզնես հատվածի հետ, և Առևտրաարդյունաբերական պալատն էլ իր հերթին կանի ամեն ինչ, որպեսզի իրենք ոչ մի խնդիր չունենան հայկական շուկա մտնելիս»,- ասաց Ալեքսանյանը և հույս հայտնեց, որ այս համաժողովի ընթացքում կկնքվեն առաջին պայմանագրերը կորեական բիզնես հատվածի հետ:

ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Լի Սոկ-բեն շնորհակալություն հայտնեց հայկական և կորեական կողմերին համաժողովը կազմակերպելու համար:

«Հույս ունեմ, որ այստեղ գտնվող բոլոր անձինք շահագրգռված են նոր կապեր հաստատելու և համագործակցելու համար: Կորեացի գործարարները մեր երկրում կներկայացնեն իրենց այստեղի փորձը, որը նոր տպավորություններ կստեղծի՝ Հայաստանում կորեական բիզնեսի մասնավոր և պետական ձեռնարկությունների շրջանում»,- նշեց դեսպանը:

Լի Սոկ-բեն ընդգծեց, որ Հայաստանը շատ մեծ ներուժ ունի տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11