2019թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 7.9%-ով
2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 5,639.6 մլն ԱՄՆ դոլար։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 5.8%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,821.2 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանն արտահանել է 1,909.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 3,730.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսներին աճը կազմել է 7.9%, իսկ ներմուծման ոլորտում՝ 4.7%: