
Ժողովուրդ. Առաջիկայում իրավական կարգավորում կստանա անասնաբուծության մեջ հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործումը
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր երկրում հակաբիոտիկների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում կանոնակարգված չէ:
Հակաբիոտիկները լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև աճի խթանման նպատակով: Պարզվում է՝ առաջիկայում մեր հանրապետությունում իրավական կարգավորում կստանա անասնաբուծության մեջ հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործումը:
Նշենք, որ այս որոշման մասին նախագիծը Էկոնոմիկայի նախարարությունը օրեր առաջ է քննարկման դրել, որն էլ, ի դեպ երեկվա դրությամբ հավաքել է 11 կողմ և 1 դեմ ձայն», – գրում է Ժողովուրդ օրաթերթը։