Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Կառավարությունը հավանություն է տվել վարկային համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին
31/10/2019 19:29
Կիսվել

Կառավարությունը հավանություն է տվել վարկային համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ. շրջակա միջավայրի պահպանություն» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով:

Գործադիրի հավանությանն է արժանացել նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36,506,000 եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները։ Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման հզորացում, փողի շուկայի իրացվելիության և ֆինանսական շուկայի թափանցիկության բարելավում և կորպորատիվ պարտքի և բաժնետիրական կապիտալի շուկաների զարգացում:

Հիմնավորումների համաձայն՝ նշված միջոցներն ուղղվելու են «2019թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը նշել է, որ 2019 թ. բյուջեով որպես բյուջետային աջակցության վարկեր նախատեսված է ներգրավել շուրջ 131,4 մլն եվրո կամ 149,5 մլն դոլարի վարկեր: Նա տեղեկացրել է, որ այսօր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում հաստատվել է նաև Ասիական զարգացման բանկի կողմից 9,1 մլն եվրոյի մեկ այլ ծրագիր: «Հաջորդ կառավարության նիստին կներկայացնենք Համաշխարհային բանկի ևս մեկ վարկային ծրագիր՝ 45,8 մլն եվրոյի չափով: Այս բոլոր միջոցներն ուղղվելու են պետբյուջեով նախատեսված բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, այսինքն՝ պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորմանը»,-ասել է փոխնախարարը:

Նա հայտնել է , որ սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 6 մլրդ 539 մլն դոլար: «Այսօր կառավարության նիստում ներառված վարկերի հաստատման պարագայում, հաշվի առնելով նաև ՀԲ-ի վարկը, որ հաջորդ շաբաթ կներկայացնենք, այս տարվա վերջին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 940 մլն դոլար, որը ՀՆԱ-ի 50,3 տոկոսն է: Նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ այն կնվազի, քանի որ նախորդ տարի այն եղել է 51,3 տոկոս»,- ասել է Կարեն Բրուտյանը:

Վարչապետը կարևորել է նման ցուցանիշի արձանագրումը և նշել, որ այն հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում, առանց մտավախությունների նոր պարտք ներգրավվել: «Մենք պայմանավորվել ենք, որ նոր պարտք ներգրավելու որոշում պետք է կայացնենք միայն այն դեպքում, երբ դրա արդյունքում մեծանալու են պետական եկամուտները, և տնտեսությունը բերելու են նոր մակարդակի: Մենք քննարկում ենք, այսպես ասած, մեգանախագծեր ձևավորելու և դրանք ֆինանսավորելու հարցը, և այս գործընթացը դրա նախապատրաստական շրջանն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88