Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Նոր ուղղություններով թռիչքներ իրականացնողների համարը օդի տուրքը կհանվի
14/11/2019 16:45
Կիսվել

Նոր ուղղություններով թռիչքներ իրականացնողների համարը օդի տուրքը կհանվի

Կառավարությունը փոփոխություն կատարեց «Պետական տուրքի մասին» օրենքում, որով նոր ուղղությամբ չվերթների պարագայում հանվում է օդի տուրքը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խոսքը նոր ուղղությունների մասին է, որոնք վերջին 12 ամիսներին չեն սպասարկվել:

«Այս պահի դրությամբ օդի տուրքի ձևով 11-12 մլրդ դրամ է բյուջե մուտք լինում: Բայց կան բոլոր հիմնավորումները, որ այս արտոնությունը տրամադրելու պարագայում ունենալու ենք դրական էֆեկտ՝ հաշվի առնելով, որ այս կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձևավորմանն ու առկա շուկաների խթանմանը: Ըստ գնահատման  մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետական բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով, որոնք վերոնշյալ կարգավորման չկիրառման դեպքում չէին գերազանցվի: Սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին ու որևէ մեկին արտոնություն չի տրվում: Սա հնարավորություն է ստեղծում, որ ՀՀ-ում առաջանա մրցակցային մթնոլորտ, որ նոր ուղղություններով չվերթներ ունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կայացվել է քաղաքական որոշում, որ եթե կբացվի վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկված որևէ նոր ուղղություն, կառավարության կողմից օդի տուրքը կհանվի: «Այդ որոշման արդյունքում մենք այս պահին ունենք մեկ ավիաընկերություն, որը կայացրել է որոշումներ՝ Երևան և Գյումրի չվերթներ իրականացնելու: Եղան քննարկումներ, թե տեսեք, «Ռայան Էյր»-ին տալիս են արտոնություն: Իրականում, արտոնությունը վերաբերում է բոլորին, մենք բոլոր ավիաընկերություններին հրավիրում ենք գալ ու այս նույն պայմաններից օգտվել: Սա ազդեցություն է ունենալու ավիատոմսերի գնագոյացման և ընդհանրապես տնտեսական ակտիվության զարգացման առումով.,-ասաց վարչապետը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01