Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է նախագծերի կառավարման մոդելի ներդրման փորձը
15/11/2019 20:23
Կիսվել

ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է նախագծերի կառավարման մոդելի ներդրման փորձը

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Նախագծերի կառավարման 2-րդ ամենամյա գիտաժողովը (2nd Project Management Annual Conference 2019), որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է կառավարման համակարգում նախագծերի կառավարման սկզբունքների և մոտեցումների կիրառման անհրաժեշտության մասին՝ արդյունավետ կառավարում և շոշափելի արդյունքներ ապահովելու նպատակով։

«Շատ ոգևորիչ է նման միջոցառման իրականացումը և այն, որ նախագծերի կառավարման մոդելը իրականություն է մեր պետական համակարգում», -նշել  է Միքայել Փաշայանը և  ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ նախագծերի կառավարման մոդելի ներդրման փորձը, որին զուգահեռ իրականացվել է բիզնես գործընթացների վերլուծություն և վերակառուցում, այդ թվում նաև՝ ընթացակարգերի ավտոմատացման նպատակով։

Նա անդրադարձել է նաև նախագծերի կառավարման մոդելի ներդրման արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ձեռքբերումներին ժամանակակից ենթակառուցվածքների և համակարգերի ներդրման,  գործընթացների ավտոմատացման ոլորտում։

Փաշայանը նշել է, որ նախագծերի կառավարման մոդելի մոդելի ներդրման շնորհիվ տեղի է ունեցել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կառուցվածքի վերանայում՝ անցնելով խիստ հիերարխիկ կառուցվածքից մատրիքսայինի, ինչը հնարավորություն է տալիս նախագծերի իրականացման ընթացքում ապահովել ճկունություն, անհրաժեշտ ստորաբաժանումների ներկայացուցիչների ներգրավվածություն և որոշումների կայացման արագություն ու արդյունավետություն։

Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսն անցկացվում է երկրորդ անգամ Նախագծերի կառավարման ինստիտուտի (Project Management Institute) հայաստանյան գրասենյակի (PMI Armenia Chapter) կողմից և հանդիսանում է տարբեր ոլորտներ ներկայացնող նախագծերի կառավարման մասնագետների ու առաջնորդների համար քննարկումների,  փորձի փոխանակման հարթակ՝ ստեղծելով ոլորտի նորություններին և զարգացումներին ծանոթանալու հնարավորություն։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41