
Կենտրոնական բանկ. Արթուր Ջավադյանի այցը Վիենա
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիենա, որտեղ «Եվրոպայում Հայաստանի ֆինանսական համագործակցության կենտրոնում» նախատեսված է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը:
Նիստի շրջանակում ստորագրվելու են մի շարք վարկային համաձայնագրեր՝ մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:
ԿԲ նախագահը մասնակցելու է նաև ՀՀ առևտրային բանկերի ղեկավարների համար անցկացվելիք բանկային ռիսկերին նվիրված կլոր-սեղան քննարկմանը, որին որպես բանախոս հրավիրված են ոլորտի առաջատար մասնագետներ:
ԿԲ պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ավստրիական առաջադեմ ապահովագրական ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվելու են ավստրիական ընկերությունների Հայաստան մուտքի և նոր ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: