Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՓՄՁ 72 սուբյեկտ վարկ է ստացել Ներդրումների աջակցման կենտրոնի երաշխավորությամբ
20/12/2019 20:36
Կիսվել

ՓՄՁ 72 սուբյեկտ վարկ է ստացել Ներդրումների աջակցման կենտրոնի երաշխավորությամբ

Պետությունը շարունակում է  փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում աջակցել սկսնակներին. 72 սուբյեկտ 2019-ին վարկ է ստացել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող Ներդրումների աջակցության կենտրոնի երաշխավորությամբ: Այս մասին ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը:

«Ֆինանսական աջակցությունը տրամադրում ենք վարկային երաշխավորության տեսքով: Պարզ է, որ սկսնակ գործարարներին բանկերը դժվարությամբ են տրամադրում վարկեր, հետևաբար առաջանում է հեղինակավոր երաշխավորի կարիքը: Եվ հենց դա է, որ մենք անում ենք մեր Ներդրումների աջակցման կենտրոնի շնորհիվ: 10 տոկոսանոց վարկերը տրամադրվում են 5 տարի մարման ժամկետով:Այս տարվա ընթացքում արդեն իսկ 72 ՓՄՁ սուբյեկտ ստացել է այդ վարկերը»,-ասաց Մարգարյանն ու հավելեց՝ դեռ աշխատանքները շարունակվում են, կունենան նոր վարկառուներ:

Նախարարությունը սկսնակ գործարարների զարգացման ծրագրերով նաև դասընթացներ է կազմակերպում սկսնակների համար, ապա օգնում մշակել բիզնես ծրագրեր։ Այս տարվա ընթացքում 365 սկսնակ ձեռնարկատեր անցել է այս դասընթացները, որոնցից 238-ը մշակել են իրատեսական գործարար ծրագրեր: Մարգարյանը նշեց՝ ենթադրաբար բոլորն էլ կիրականացնեն իրենց գործարար ծրագրերը: Դրանցից 159-ը ներկայացված են եղել ֆինանսական աջակցությամբ:

Իրականացվում է նաև «Էրասմուս  երիտասարդ ձեռնարկատերերի համար» փորձի փոխանակման ծրագիրը: Երիտասարդ ձեռնարկատերերը մեկնում են տարբեր եվրոպական երկրներ՝ փորձի փոխանակման համար: 2019-ին մոտ 25 երիտասարդ մասնակցել է ծրագրին, հայաստանցի Նելլի Դավթյանը դրա շրջանակում մրցույթում «Տասնամյակի ձեռնարկատեր» անվանակարգում համարվել է հաղթող:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41