Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Հայրենադարձների անձնական իրերը կազատվեն մաքսատուրքից
20/01/2020 17:16
Կիսվել

Հայրենադարձների անձնական իրերը կազատվեն մաքսատուրքից

Հայրենադարձների անձնական իրերը մաքսատուրքից ազատելու օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո մեծ արձագանք է եղել Սփյուռքի մեր հայրենակիցներից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ ամեն օր բազմաթիվ նամակներ են գալիս մեր հայրենակիցներից, որոնք ցանկանում են մանրամասն տեղեկություններ ստանալ:

«Այսօր էլ ասուլիսից առաջ կրկին այդ բովանդակությամբ նամակներ ստացա: Նման դեպքում մեզ շատ աջակցում է Մաքսային ծառայությունը, որը սիրով ամենայն մանրամասնությամբ մեր հայրենակիցներին ներկայացնում է սպասվող փոփոխություններն ու արտոնությունները: Կարծում եմ, այս գործում պետք է ներգրավել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, որի հետ նույնպես ակտիվորեն աշխատում ենք»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորը նշեց, որ այսօր էլ Մաքսային կարգավորման մասին օրենքը սահմանում է որոշակի արտոնություններ ՀՀ մշտական բնակության նպատակով վերադարձողների համար: Հաշվի առնելով վերջին երկու տարվա պրակտիկան, գործնականում առաջացած խնդիրները, առաջարկությունները՝ նախաձեռնվել են մի շարք փոփոխություններ: Այսօրվա գործող օրենքով, եթե անձը 5 տարի բացակայել է ՀՀ-ից, ստանում է որոշ արտոնություններ ՀՀ մշտական բնակության վերադառնալու դեպքում, բայց այստեղ կա մի նրբություն, ինչը օրենքի տառացի մեկնաբանման դեպքում նույն հայրենադարձների մոտ առաջացնում է որոշակի խնդիրներ, տարընթերցման տեղիք է տալիս:

«Մենք նախ 5 տարվա սահմանաչափը նվազեցնում և դարձնում ենք 3 տարի: Հիմա նոր փոփոխությամբ մեր հայրենակիցները, անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացի են, թե ոչ, ՀՀ-ում ունեն հաշվառում, թե ոչ, եթե փաստացի 3 տարի չեն ապրել Հայաստանում և ցանկանում են մշտական բնակություն հաստատել Հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող են ներկրել իրենց անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ և այլն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը: Յուրաքանչյուր անձ կարող է իր հետ բերել մեկ տրանսպորտային միջոց, եթե այն առնվազն վեց ամիս իրեն է պատկանել: Օրենքի նախագծի արտոնություններից կարող են օգտվել այն անձինք, ովքեր, օրինակ, մեկ կամ երկու տարի Հայաստանում սովորում են կամ աշխատում, ՀՀ քաղաքացի չեն և հիմա որոշել են մշտական բնակություն հաստատել այստեղ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ընդգծեց, որ օրենքով նախատեսված այս արտոնությունից անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:

«Մենք ունենք նաև փոփոխություններ, որոնք զգալիորեն թեթևացնելու են մաքսային գործընթացների վարչարարությունը: Այն փաստաթղթերի ցանկը, որը պահանջվում էր մեր հայրենակիցներից, վերանայվել է: Ավելի  դյուրացրել ենք այդ հատվածը: Ուզում եմ վստահեցնել՝ արվում է առավելագույնը, որ նրանք սահմանին ոչ մի խնդրի չբախվեն»,-ասաց Շուշանիկ Ներսիսյանը:

Նա տեղեկացրեց ևս մեկ արտոնության մասին: Այն անձը, որը մեկնում է արտերկիր աշխատելու նպատակով և մեկ տարի հետո ցանկանում է վերադառնալ Հայաստան, կարող է 5 հազար եվրո արժողությամբ ապրանք բերել՝ առանց մաքսատուրքի: Քաղաքացիներն այս արտոնությունից կարող են օգտվել երեք տարին մեկ:

Օրենքի նախագծի վերաբերյալ մինչև ամսվա վերջ կլինի կառավարության դիրքորոշումը, որից հետո այն կհայտնվի Ազգային ժողովում: Բանախոսները հույս հայտնեցին, որ մինչև մարտի վերջ, ապրիլի սկիզբ այս արտոնություններն ամբողջությամբ կգործեն:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88