Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կառուցվում են ևս քսանչորս նոր սպանդանոցներ, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց
06/02/2020 16:51
Կիսվել

Կառուցվում են ևս քսանչորս նոր սպանդանոցներ, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց

Կառավարությունն ընդունեց սպանդանոցների կառուցման վերաբերյալ նոր որոշում:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ճշգրտումներ են կատարվում գործող աջակցության ծրագրերում: «Մենք առաջարկել ենք փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչև 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն: Առաջին՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, երկրորդ՝միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում և երրորդ՝ մոդուլային սպանդանոցների կառուցման  ֆինանսավորում: Այսինքն՝ մենք այս երեք փոփոխությունները կատարելով, հիշում ենք նաև, որ ունենք ևս երկու աջակցության գործիք, որոնք կարող են օգտագործել այս գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները: Դրանցից առաջինը՝ եթե շենք է կառուցվում, առանձին վարկավորման գործիք ունենք, կարող են օգտվել դրանից: Եթե կենդանիներ տեղափոխելու համար տրանսպորտային միջոց է անհրաժեշտ, ապա ունենք մեկ այլ ֆինանսավորման գործիք նույնպես»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ այս աջակցության գործիքների միջոցով մեծ մասամբ ծածկվում է այն անհրաժեշտությունը, որը կազմակերպությունները կարող են ունենալ՝ իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար:

«Նաև կողմնորոշիչ քարտեզ ենք փորձել ձևավորել, թե Հայաստանում որտեղ կարող է հաջորդ վեց ամսում առաջանալ սպանդանոցներ ունենալու պահանջ: Հանրապետությունում ներկայում կառուցվել են 38 սպանդանոցներ, որոնցից 20-ը, կարելի է ասել, ներտնտեսային նպատակով գործողներ են: Խոշոր ֆերմերային տնտեսությունները գերադասում են ունենալ իրենց սպանդանոցները, մնացած 18-ը հանրապետության տարբեր մարզերում ծառայություններ են մատուցում երրորդ անձանց: Ներկայում կառուցվում են ևս 24 նոր սպանդանոցներ, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց: Եվ երբ մենք մոտավոր քարտեզ էինք փորձում ձևավորել, ապա 36 նոր կառուցվող սպանդանոցներ կարող են լինել հաջորդ ամիսների ընթացքում, 24-ը կառուցման ընթացքում են արդեն, և այդ 24-ից 12-ն արդեն համընկնում են այդ 36-ի տեղակայմանը: Այսինքն՝ կան ևս 24 կետեր, եթե մեկը ցանկանում է հիմնել սպանդանոց, ապա հաջորդ ամիսները հենց դրա համար են»,- հավելեց նախարարը:

Կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ երբ ունենալու ենք շարժական սպանդանոցներ, ապա դրանք ֆիզիկական տեղաբաշխվածության խնդիրը կմեղմացնեն, ասաց նա: Ըստ նախարարի՝ դա չի նշանակում, որ ֆինանսավորումը սահմանափակվելու է հենց այդքան նախաձեռնությունների համար: «Ֆինանսավորելու ենք այնքան, որքան դրա կարիքը կլինի և որքան մասնավոր հատվածում գործող կազմակերպությունները կգտնեն, որ իրենք ցանկանում են զբաղվել այդ գործունեությամբ»,- նշեց Տիգրան Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ սպանդանոց կառուցելու պայմանն այն է, որ այդ կառույցը լինի Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից և կառավարության կողմից հաստատված կանոններին համապատասխան:

Անձը այս ծրագրերից օգտվելու համար նախ պետք է դիմի Սննդի անվտանգության տեսչական մարմին՝ ներկայացնելով հողի սեփականության վկայականը, հետո պետք է դիմի Էկոնոմիկայի նախարարություն՝ հայտ ներկայացնելով, որ ուզում է օգտվել ծրագրերից: Նախարարությունը տալու է վարկային բաղադրիչից օգտվելու թույլտվություն, ինչը նշանակում է, որ երբ սկսվի ֆինանսավորումը, կառավարությունը 11 տոկոս տոկոսադրույքով վարկի 7 տոկոսը սուբսիդավորելու է: Եթե անձն ունի բոլոր փաստաթղթերը, և իր վարկունակությունը բավարար է, ոչ մի խնդիր չի լինի վարկավորման համար:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ այդ նպատակով 2 մլրդ դրամ գումար կա նախատեսված, խնդիր չի լինի:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52