Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Վահագն Գրիգորյան. Ֆինասական ոլորտում ֆորսմաժորային իրավիճակ չկա
12/03/2020 23:10
Կիսվել

Վահագն Գրիգորյան. Ֆինասական ոլորտում ֆորսմաժորային իրավիճակ չկա

Էներգետիկ շուկան վերջին օրերին ցնցվեց նավթի գնանկումից։ Ինչպես այն հասցրեց ազդել և դեռ ինչ զարգացումներ կունենա տնտեսությունը նավթի գնի տատանման արդյունքում ու թե ինչպես կարող է համաշխարհային տնտեսությունն ախտահարել կորոնավիրուսը, մեկնաբանել է ֆինանսիստ Վահագն Գրիգորյանը։

Գրիգորյանը կարծում է, որ կորոնավիրուսի մասին մարդիկ վաղուց գիտեին, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, թեև ըստ ֆինանսիստի՝ կորոնավիրուսի հետևանքով բացառիկ իրադարձությունների ականատես ենք դառնում, ինչպես օրինակ Իտալիայի սահմանների փակումն է։

«Ցնցումների ականատեսն ենք լինում. Իտալիայի պես պետությունը ստիպված եղավ փակել իր սահմանները։ Աշխարհում հատկապես տուժում է տուրիզմը։ Բայց կորոնավիրուսը հիմք հանդիսացավ, որ նավթի գներն անկում ապրեցին։ Այսօր տեսնում ենք արդեն, որ նավթի գները կայունացման սիմպտոմներ են ցույց տալիս», – նկատում է Գրիգորյանը։

Նավթի գնի տատանումը մեր բարեկամ ու դաշնակից Ռուսաստանում հանգեցրեց արժույթի տատանման, մասնագետն այս հարցում էլ շտապում է հանգստացնել. ռուբլին ևս կայունանում է։

Վահագն Գրիգորյանի կարծիքով՝ կորոնավիրուսի պատճառով ու հետևանքով համաշխարհային տնտեսությունում սկիզբ առած գործընթացները ֆինանսատնտեսական ճգնաժամի չեն հանգեցնի, թեև ցուցանիշների անկում, այնուամենայնիվ, կլինի։

Ֆինանսիստը նկատում է՝ Հայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ֆորսմաժորային իրավիճակների։ Գրիգորյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս անկանխի անցնել՝ պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75