Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
20 հարց ու պատասխան նավթի գնային պատերազմի մասին
13/03/2020 12:59
Կիսվել

20 հարց ու պատասխան նավթի գնային պատերազմի մասին

Արաբական Ալ Ջազիրան վերլուծել է օրերս ծագած նավթային պատերազմի պատճառները և ընթացք՝ փորձելով հասկանալ, թե վերջիվերջո որ երկիրը կհաղթի այդ պատերազմում։

1. Ի՞նչ է գնային պատերազմը նավթի շուկայում

Գնային պատերազմն ապրանքի գնառաջարկն է շուկայականից ցածր արժեքով, որը ձևավորվում է առաջարկով ու պահանջարկով պայմանավորված։ Սրա նպատակն է վնասել հիմնական արտադրողներին ու դրդել նրանց հստակ տնտեսական կամ քաղաքական միջոցներ ձեռնարկել։ Սովորաբար, խոսքը պետության ռազմավարական նշանակության ապրանքների ու շուկաների մասին է։ Տնտեսագիտական գրականության մեջ այս երևույթն անվանում են դեմպինգ։ Ում դեմ ուղղված է այդ պատերազմը, ստիպված է կամ զիջումների գնալ, կամ մեծ կորուստներ կրել։

2. Արդյո՞ք նախկինում այսպիսի բան տեղի ունեցել է

Գնային պատերազմի վառ օրինակ է չինական արժույթի արժեզրկումը։ Պեկինը որոշեց չարձագանքել Ամերիկային և ԵՄ-ին՝ բարձրացնելով արժույթը, քանի որ յուանի շարունակական արժեզրկումը հանգեցնում է արտահանման աճին։

Հենց դա ստիպեց ԱՄՆ-ին 2000-2010թ.թ. հրաժարվել կոշտ դոլարային քաղաքականությունից։ Բացի այդ Ամենրիկան ու Եվրոպան գնային պատերազմի են գնում՝ աջակցելով գյուղատնտեսությանը և արտահանելով ապրանքը իրականից ցածր արժեքով։ Նրանք ի սկզբանե հրաժարվեցին քննարկել այդ հարցը Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ։

3. Ովքեր են վարում այդ պատերազմը

Սաուդյան Արաբիան նավթի շուկայում գնային պատերազմ սկսեց ՕՊԵԿ-ի և այլ նավթարտահանողների հետ մոտ 4 տարի համագործակցելուց հետո։ Համագործակցության նպատակն էր բոլոր խաղացողների համար ընդունելի գների պահպանումը: Այնուամենայնիվ, Մոսկվան չհամաձայնեց շարունակել նվազեցնել նավթի արդյունահանումը ՕՊԵԿ+ համաձայնագրի շրջանակում, ինչից հետո Էլ-Ռիադը հայտարարեց իր նավթը  միջազգային շուկա 1 բարելը 33 դոլար արժեքով մատակարարելու մասին, ինչը 30%-ով ցածր էր գործող գնից:

Ստացվում է՝ գնային պատերազմ սկսվեց Մոսկվայի և Ռիադի միջև, բայց կապված է նավթի շուկայի խոշոր դերակատարների հետ, որոնց թվում, սակայն, Սաուդյան Արաբիան չկա: Առանցքային դերակատար է Ամերիկան, իսկ Սաուդյան Արաբիան ընդամենը գործիք է:

4. Ինչո՞ւ

Ներկայումս ակնհայտ է գնային պատերազմի տնտեսական կողմը, բայց այլ գործոններ էլ կան: Առաջին հերթին սա վերաբերվում է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ազդեցության ամրապնդմանը, ինչպես նաև Մոսկվայի նկատմամբ 2014 թվականից ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցների տապալմանը: Սա առանձնակի ժամանակավրեպ դարձավ Թրամփի վարչակազմի համար, որը որոշեց միջնորդավորված կառավարել Մերձավոր Արևելքը՝ հումանիտար և նյութական կորուստներից խուսափելու համար:

5. Ինչպե՞ս կփոխվեն գները

Նավթի գնի ապագան սպառողների ձեռքում է՝ էներգետիկայի միջազգային կազմակերպության հիմնումից ի վեր, և ԱՄՆ-ն առավելություն ունի միջազգային շուկայում նավթի գնորոշման հարցում, քանի որ հենց նա է եղանակ թելադրում: Գլոբալ տնտեսական ցուցանիշների անկումը մի շարք  պատճառներ ունի՝ ներառյալ կորոնավիրուսը: Կանխատեսվում է, որ նավթի 1 բարելի գինը կլինի 35-40 դոլարի սահմաններում: Նավթի շուկայի հիմնական ներդրողները միջազգային ընկերություններն են: Նրանց համար առաջնային են իրենց շահերն, ուստի նրանք թույլ չեն տա իրական կորուստների հասցնող գնանկում:

6. Ո՞վ կշահի

Կշահեն սպեկուլյանտները, հատկապես մեծածավալ պահուստների կարողություն ունեցողները: Նրանք կարող են ցածր գնով ձեռք բերել մեծ քանակությամբ նավթ, իսկ երբ նավթը թանկանա, նրանք մեծ շահույթ կունենան: Գնի նվազումը զգալի էր, ինչը նշանակում է, որ գնային ակնկալիքներն ավելի մեծ են, քան ընթացիկ տարվա մարտի 9-ին էր: Բանը նրանում է, որ մեծ երկրները հորդորեցին Սաուդյան Արաբիային համակարգել գնագորյացումը։

7. Ո՞վ կպարտվի

Կորուստներ կրողը նավթ արդյունահանող և արտահանող երկրներն են: Առաջին հերթին սա վերաբերվում է նավթային տնտեսություն ունեցող երկրենրին, ինչպիսիք են արաբական երկրները, որոնց համար նավթի գնանկումը նշանակում է բյուջեի դիֆիցիտ, պետական պարտքի ու արտաքին վարկերի աճ՝ կանխատեսվածից ավելի բարձր տեմպերով: Դա նաև հարվածելու է տնտեսության կառուցվածքին:

8. Ո՞րն է նավթի 1 բարելի արտադրության գինը Սաուդյան Արաբիայում և Ռուսաստանում

Ըստ հաշվարկների՝ Սաուդյան Արաբիայում նավթի 1 բարելի արդյունահանման արժեքը մոտ 10 դոլար է, իսկ Ռուսաստանում ավելի քան 17: Այնուամենայնիվ, 33 դոլարը դեռ ծածկում է ծախսերը, բայց կան նաև այլ տնտեսություններ, որոնք կախված են նավթային եկամուտներից, որոնց անկումը պարալիզացնում է տնտեսությունը: Նույնիսկ եթե դա բավարարում է Սաուդյան Արաբիայի շահերը,  Ռուսաստանն իր հերթին կարող մինչև վերջ մասնակցել պատերազմին, քանի որ ՌԴ-ն ավելի շատ գազ ունի, քան նավթ:

9. Առաջինը կհանձնվի Ռուսաստանը, թե՞ Սաուդյան Արաբիան

Կարճաժամկետ հեռանկարի դեպքում, Ռուսաստանը կարող է հաղթահարել գնային պատերազմը, քանի որ տնտեսական պատժամիջոցների հաղթահարման փորձ ունի:

Բացի այդ, Ռուսաստանը Եվրոպային գազ մատակարարելու լծակներ ունի: Ռուսաստանը համեմատաբար դիվերսիֆիկացված տնտեսություն ունի՝ հիմնված գյուղատնտեսության,  արդյունաբերության, զինամթերքի արտահանման վրա, իսկ Սաուդյան Արաբիան այս պատերազմում այլ գործիքակազմ չունի, բացի դրամային և նավթային պաշարներից: Այդ պատճառով վերջինս կարող է պարտվել: Կանխատեսվում է, որ Ալ-Ռիադն առաջինը կհանձնվի՝ ֆինանսական ճգնաժամից և վարկեր ներգրավելու անհրաժեշտությունից

10. Ինչպիսի՞ն է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի բյուջեների պակաուրդը

Սաուդյան Արաբիայի բյուջեի պակասուրդը 2020թ.-ին գնահատվում է 49.8 մլրդ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ 6.4%։ Ինչ կայանում է Ռուսաստանում, ապա նախատեսվում է բյուջեի գերակատարում 13.6 մլրդ դոլարով։ Սրանից բացի, Սաուդյան Արաբիան իր բյուջեն հաշվարկել է նավթի 55 դոլար գնի համար, ռուսների մոտ ցուցանիշը 42.4 դոլար։ Ակնհայտ է, որ նավթի գների անկումից առավել վնասներ է կրելու Սաուդյան Արաբիան։

11. Ինչպե՞ս է նավթային պատերազմն ազդում բորսաների վրա

Համաշարհային բորսայական հարթակներն անմիջապես արձագանքեցին նավթային պատերազմին։ Բորսաներում գրանցվեց զգալի անկում։ Ինչը նաև համաշխարհային տնտեսությունում նավթի հիմնարար դերի հետևանք է։ Տնտեսության բազմաթիվ ճյուղեր կախված են նավթից, ինչն էլ նավթային պատերազմը առավել ազդեցիկ է դարձնում շուկաների համար։

12. Ինչպե՞ս է պատերազմն ազդում արժույթի վրա

Նավթի շուկայական զարգացումները բացասաբար են անդրադարձել Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի արժույթների վրա: Ըստ կանխատեսումների՝ դրանք կշարունակեն արժեզրկվել, եթե գնային պատերազմը երկարաձգվի, հատկապես որ երկու արժույթն էլ շուկայում պահանջարկ չունեն:

13. Որքա՞ն են Սաուդյան Արաբիայի և Ռուսստանի նավթարդյունահանման ծավալները

Սուդյան Արաբիայի և Ռուսաստանի նավթարդյունահանման ամենօրյա ծավալները մոտ են իրար:

Ռուսաստանն օրական արտադրում է մոտ 11,3 մլն բարել, իսկ Սաուդյան Արաբիան՝ մոտ 10,5 մլն: Խնդիրը նրանում է, որ պետք է դիտարկենք նաև երկու երկրների նավթի և բնական գազի պաշարները: Սաուդյան Արաբիայի նավթի պաշարները կազմում են 266 մլրդ բարել, Ռուսաստանինն ընդամենը 80 մլրդ բարել է: Գազի պաշարի հարցում հարաբերակցությունն այլ է. Սաուդյան Արաբիայինը 8,6 տրիլիոն խորանարդ մետր է, Ռուսաստանինը՝  47,2 տրիլիոն:

14. Ինչպե՞ս կազդի ճգնաժամը արաբական նավթային երկրների վրա

Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում նավթի շուկայի գնային պատերազմը բացասաբար կազդի արաբական նավթային պետությունների վրա, հատկապես որ նրանք նավթային եկամուտներին այլընտրանք չունեն, իսկ տնտեսական ցուցանիշները 2014-ի գնանկումից հետո արդեն նվազել են: Արաբական նավթարտադրող երկրների մեծ մասը կմիանա պարտապան պետությունների շարքին՝ անկախ նրանից՝ պարտքը ներքին է, թե արտաքին: Սա նշանակում է տնտեսական աճի դանդաղում և գործազրկության աճ: Ֆինանսական ճգնաժամի հավանականության արդյուքնում հնարավոր է նաև քաղաքական անկայունություն:

15. Ինչպե՞ս կազդի գնային պատերազմը արաբական ոչ նավթային երկրների վրա

Ընթացիկ ճգնաժամը նավթ չունեցող արաբական երկրներին կարող է հնարավորություն տալ արտասահմանից ներմուծվող էներգիայի գինը իջեցնել, բայց այդ հնարավոր օգուտը կախված է էժան նավթի ռազմավարական պաշարներ ամբարելու ենթակառուցվածքներից, ինչը կարծես թե կասկածելի հեռանկար է: Այս երկրներում կա ֆինանասավորման ու ենթակառուցվածքների պակաս, հետևաբար վնասներ կկրեն, քանի որ նավթային երկրների ճգնաժամը կրճատում է ֆինանսական աջակցությունը:

16. Ինչպե՞ս կազդի ճգնաժամը բանկային համակարգի վրա

Ընթացիկ ճգնաժամը բացասաբար կազդի բանկային ծառայությունների վրա, կնվազեն նավթ արտահանող երկրների բանկային ավանդները, ինչը կսահմանափակվի վարկային գործունեություն ծավալելու հնարավորությունները: Ճգնաժամի պատճառով բանկերը ստիպված կլինեն իջեցնել տոկոսադրույքները: Առաջիկայում բանկերի պարտապանների թիվը կարող է աճել, քանի որ չի բացառվում, որ նավթային ընկերություններում աշխատատեղեր կրճատվեն: Հնարավոր է, որ որոշ ընկերություններ էլ սնանկանան:

17. Ո՞րն է ԱՄԷ-ի քաղաքական դերը

ԱՄԷ-ն ձգտում է շեշտը դնել առևտրի և ծառայությունների վրա՝ որպես նավթին այլընտրանք, սակայն վերջինս դեռ շարունակում է մնալ տնտեսության հիմքը:  Բյուջեն հաշվարկվել էր 60 դոլար 1 բարելի համար: Եթե գինն իջնի 50 տոկոսով, ԱՄԷ-ի բյուջեի դիֆիցիտ կարձանագրվի, ինչը նշանակում է ֆինանսական ապակայունացում տարածաշրջանում

18. Կազդի արդյո՞ք ընթացիկ իրավիճակը Եմենի ճգնաժամի վրա

Անշուշտ, Սաուդյան Արաբիայում նավթի վաճառքը կնվազի մոտ 30 տոկոսով՝ նավթի համաշխարհային շուկայում առավել ցածր գների արդյունքում: Այս տարի Թագավորությունը հաշվարկել էր 168 մլն դոլար բյուջե, բայց ճգնաժամը կարող է դրդել նրան ընդունել Եմենի հակամարտության քաղաքական կարգավորման գաղափարը, որին Սաուդյան Արաբիան մասնակցում է 2015-ի մարտից, հակառակ դեպքում Սաուդյան Արաբիան ներքաշվելու է բազմամյա ֆինանսական ճգնաժամի մեջ:

19. Որքա՞ն գումար են ծախսել հակամարտող կողմերը սպառազինության վրա

Ըստ Ստոկհոլմյան խաղաղության ինստիտուսի՝ 2019-ին Սաուդյան Արաբիան սպառազինությանն ուղղված ծախսերի առումով 3-րդն է ՝ մոտ 67,6 մլրդ դոլարով, իսկ ՌԴ-ն 6-րդն է՝ 61,4 մլրդ դոլարով: Անուշտ, այս տարի նավթի շուկայի գնային պատերազմի հետևանքով նրանց սպառազինության ծախսերն այլ կլինեն: Ալ-Ռիադի դիրքն այս հարցում թույլ է, քանի որ ոչ զենք է արտադրում, ոչ էլ արտահանում: Գուցե նա շարունակի ծախսել սպառազինության համար:

20. Ո՞րն է ՕՊԵԿ-ի ապագան Ռիադի նավթային քաղաքականության փոփոխությունից հետո

Վերջին տարիներին Սաուդյան Արաբիան ձգտում էր հանդես գալ որպես ՕՊԵԿ-ի սովորական անդամ, որը, որպես նավթի հիմնական արտադրողներից մեկը, դեր ուներ շուկայական քաղաքականության մեջ և ձգտում էր հավասարակշռել արտադրողների և սպառողների շահերը: Այնուամենայնիվ, մարտի 9-ի դեպքերից և գների իջեցման որոշումից հետո իրավիճակը փոխվեց. յուրաքանչյուրն իր շահն է հետապնդելու:

Վերջում կարող ենք արձանագրել՝ Սաուդյան Արաբիան վերջ դրեց ՕՊԵԿ-ի դերին, որն այլևս ընդհանուր որոշումներ չի կայացնի, իսկ հիմա Ալ-Ռիադը տնտեսականից զատ նավթի շուկայում կգործի նաև ելնելով իր քաղաքական շահերից:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69